ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Թուրք լրագրող, հրապարակախոս Հասան Ջեմալը, որը Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի` Ջեմալ փաշայի թոռն է, Ցեղասպանության թեմայով գրառում է արել Twitter-ի իր էջում։
«Կիսում եմ իմ հայ եղբայրների ցեղասպանության ցավը»,- գրել է Հասան Ջեմալը։
Ermeni kardeşlerimin
— Hasan Cemal (@hsncml) April 23, 2020
24 Nisan soykırım
acısını
paylaşıyorum.
Նրա այս գրառմանը հաջորդել են թուրք օգտատերերի մեկնաբանությունները։ Ոմանք գրել են, որ Ջեմալը դավաճան է։
Հիշեցնենք, որ 2019–ին ապրիլի 24–ին Ջեմալը կրկին անդրադարձել էր Հայոց ցեղասպանությանը. «Սիրելի Հրանտ, գիտեմ, որ դու շատ հեռու ես, սակայն ես նորից կիսում եմ ապրիլի 24-ի ցավը»,- գրել էր նա։
Ի դեպ, Ջեմալ փաշայի թոռն այն հրապարակախոսներից է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Նա մի քանի անգամ այցելել է Հայաստան, ծաղիկներ խոնարհել զոհերի հիշատակին։
Ոճրագործները` ազգային հերոսներ, կամ ինչպես թուրքերը տիրացան հայերի ունեցվածքին