ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ երեկ երեկոյան վրաերթի են ենթարկել ոստիկանության ծառայողի։
«Ապրիլի 22-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Եղվարդ-Երևան ճանապարհի 12-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Զովունի-Դավիթաշեն անշարժ հենակետում ծառայություն իրականացնողին։
Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց»,–նշված է հաղորդագրության մեջ։
«Արմենիա» ԲԿ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ոստիկանության ծառայողը հիվանդանոցից դուրս է գրվել նույն օրը` հետազոտությունից հետո։
Դեպքի առթիվ կատարվում է քննություն։