00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հոգեհանգստի էֆեկտ». ինչ է փոխել կորոնավիրուսի բերած հեռահար շփումն ու մեկուսացումը

© Sputnik / Gor MargaryanУченик 8-го класса во время онлайн обучения
Ученик 8-го класса во время онлайн обучения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրային կապերի մասնագետը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է մարդկանց վրա մեկուսացման ազդեցությունների մասին և ասել, թե այս օրերին նրանք ինչին են կարոտել և ինչի կարիք ունեն։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Կարինե Հարությունյան. Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն այս օրերին մեկուսացվածների համար «հոգեհանգստի էֆեկտ» ունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հանրային կապերի մասնագետ Ծովինար Խաչատրյանը` անդրադառնալով արտակարգ դրության օրերին մարդկանց հաղորդակցմանն ու այս ամենի հնարավոր հետևանքներին։

Город во время чрезвычайной ситуации (25 марта 2020). Ереван - Sputnik Արմենիա
Ագրեսիա՞, վախե՞ր... հոգեբաններն ասել են` ինչ հետևանքներ կթողնի համավարակը

«Հիմա մեկուսացման մեջ հայտնված մարդիկ մի իրավիճակում են, երբ ցնցման արդյունքում սկսում են վերագնահատել իրենց ապրածը: Այսինքն` մարդը մտովի առերեսվում է անցյալին  ու, դրանից այդքան էլ գոհ չլինելով, որոշում է շատ բաներ փոխել: Բայց, հավատացնում եմ, այդ ազդեցությունը բավական կարճատև է`առօրյան մարդուն վերադարձնելու է իր մրցավազքին»,–ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` այս օրերին մարդկային ջերմ շփման կարիք կա, բայց շատերը կարծես դրա պակասը չեն զգացել, քանի որ տարիներ շարունակ նոր տեխնոլոգիաները կտրել են մարդուն իրական շփումից: Խաչատրյանը նշում է` կորոնավիրուսը, թեկուզ հեռահար շփման միջոցով, ինչ-որ իմաստով նաև ավելի ամրացրել  է թույլ հարազատական կապերը, ավելին` միմյանցով անհանգստանալն այսօր «թրենդային» է։

Նա նկատում է, որ արտակարգ դրության օրերին հաղորդակցման տարբեր եղանակներ փորձեցին` երգ ու պար, պատշգամբային համերգներ, բայց սրանք պահի թելադրանք լինելուց բացի, ոչ մի մնայուն հետք չեն թողնի։ Մարդիկ կարոտել են իրական կյանքը։ Այս ընթացքում որևէ նոր բան չի հորինվել, հաղորդակցման նոր եղանակ չի գտնվել, ընդամենը իրավիճակային լուծումներ են տրվել` հնարամտություն և հումոր, որն անհրաժեշտ է ցանկացած ծանր տպավորություն և դեպք չեզոքացնելու համար:

Դուք էլ մեզ օգնեք. «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի բուժանձնակազմը միայն մեկ խնդրանք ունի

Խաչատրյանը նկատում է` եթե ներկայիս իրավիճակը համեմատենք, օրինակ, տարբեր պատերազմների ընթացքում մարդկանց հաղորդակցման ձևերի հետ, կարելի է փաստել, որ մեր օրերում ինտերնետի առկայությունն է միակ նորությունը։ Ինտերնետն էլ ընդամենը հաղորդակցման միջոց է, այսինքն` նկուղում ապրած 1942 թվականի մարդն իր ապրումներով, հաղորդակցման պահանջով ու հնարամտությամբ պակաս չէր ժամանակակից մարդուց, ուղղակի արտահայտչամիջոցներն էին տարբեր:

© Sputnik / Asatur YesayantsЦовинар Хачатрян
«Հոգեհանգստի էֆեկտ». ինչ է փոխել կորոնավիրուսի բերած հեռահար շփումն ու մեկուսացումը - Sputnik Արմենիա
Цовинар Хачатрян

«Այս օրերին, մեր կամքից  անկախ, հեռահար շփումը մեզ բավական մոտեցրել է «հոգեբանական ստրիպտիզի» ենթարկվելու հրամայականին: Շատերն առավել պասիվ էին սոցհարթակներում և մինչև վիրուսը նախընտրում էին հետևել, թե ով ինչ կերավ, ինչ խմեց։ Վերջիններս երբեք չէին տեղադրում իրենց լուսանկարները սեփական միկրոբլոգներում, սակայն այսօր բարակել է նաև այդ սահմանագիծը»,–ասաց Խաչատրյանը։

Винегрет Матрешка - Sputnik Արմենիա
Ինչպես պայքարել կորոնավիրուսային սթրեսի դեմ և քիչ ուտել. փորձագետի խորհուրդներ

Այս ամենից հետո հուսալ, որ ինտերնետում երկար անցկացրած ժամանակը գոնե զարկ կտա մեդիագրագիտությանը, ըստ Խաչատրյանի, շատ բարի ու չիրականացող ցանկություն է:

Հարցին, թե այս օրերին բժիշկների` բավական բարձր վարկանիշն արդյո՞ք հետո էլ կպահպանվի` Խաչատրյանը պատասխանեց, որ ժամանակին Իռլանդիայում հասկանում էին, որ մի քանի տարուց բժիշկների, հատկապես նյարդաբանների հարցում խնդիրներ են լինելու, քանի որ բժշկական համալսարանում երեք տարի անընդմեջ շրջանավարտի պակաս է լինում:  Իշխանությունները հանրային հաղորդակցման միջոցով են խնդիրը լուծում, և նկարահանվում է մի սերիալ, որի գլխավոր հերոսն ու հերոսուհին աշխատում էին քաղաքային հիվանդանոցում` որպես նյարդաբաններ: Դրանից հետո շատերն են ընտրում նյարդաբանի մասնագիտությունը: Ուստի, ըստ Խաչատրյանի, ոչինչ չի կարող ինքնին լավ կամ վատ լինել, դրանով հատուկ զբաղվողներ են պետք:

Շահխաթունի. «Մարդիկ պարապ են, սկսել են ավելի շատ ուտել, ինչը ռիթմի և օրակարգի խախտում է»

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով մինչև մայիսի 14–ն արտակարգ դրություն է հայտարարվել։ Արտակարգ դրությամբ պայմանավորված` մի շարք սահմանափակումներ են մտցվել, մասնավորապես, ազատ տեղաշարժման, ինչպես նաև տնտեսական որոշ ճյուղերի գործունեության առնչությամբ։

Լրահոս
0