00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես պայքարել կորոնավիրուսային սթրեսի դեմ և քիչ ուտել. փորձագետի խորհուրդներ

© Sputnik / Asatur YesayantsВинегрет "Матрешка"
Винегрет Матрешка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քանի դեռ գիտնականները փորձում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գտնել, այդ ընթացքում պետք է դիմակայել ինքնամեկուսացման սթրեսին ու ճիշտ սնվել ավելորդ քաշ չհավաքելու և իմունային համակարգն ամուր պահելու համար։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Սթրեսը տարբեր կերպ է ազդում մարդկանց վրա, ոմանք իսպառ կորցնում են ախորժակը, մյուսներն էլ ուզում են անդադար ուտել։ Բայց հենց սթրեսի ժամանակ շատ կարևոր է, որ մարդը կարողանա ճիշտ սնվել ու այնպես անել, որ օրգանիզմը չզրկվի անհրաժեշտ նյութերից։

Гаяне Шахатуни - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Շահխաթունի. «Տանջվելով նիհարում են ոչ գրագետ տակտիկա օգտագործողները»

Հոգեբան Կարինե Նալչաջյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ կորոնավիրուսի համավարակի հետ կապված հարկադիր ինքնամեկուսացումը որոշակի առումով մարդկանց մոտ «բանտային» համախտանիշ է առաջացրել։ Մարդիկ ուզում են ավելի շատ ուտել, քնել և ավելի քիչ շարժվել։

Հոգեբանը մի քանի խորհուրդ ունի, որոնք կօգնեն խուսափել ուտելիքի մեջ «սփոփանք» փնտրելուց։

Նախ` պետք է հստակ գիտակցել, որ կարանտինն ու ինքնամեկուսացումը շատ կարևոր նպատակ ունեն։ Այդ դեպքում մոտիվացիա է առաջանում. դու քեզ որոշակի բարիքներից զրկում ես հանուն քո և հարազատներիդ առողջության։ Այսինքն` պետք է դիմանաս որոշակի անհարմարություններին ավելի լուրջ խնդիրներից խուսափելու համար։

Երկրորդ` անկախ համավարակից, պետք է գրագետ կազմակերպել օրը, չթուլանալ, հետևել հիգիենային, խնամել արտաքինը։

Բացի դրանից, Նալչաջյանի խոսքով, շատ կարևոր է հոգ տանել ընտանիքի անդամների մասին։

«Տանը խեղդվում եմ». ինչ զանգեր է ստանում «911» ծառայությունը կարանտինի օրերին

«Անկասկած, իրավիճակը սթրեսային է։ Բայց եկեք խոստովանենք, որ օրը կարելի է հագեցած անցկացնել։ Նախևառաջ, պետք է ջանալ հնարավորինս շատ հոգ տանել մտերիմների մասին, ավելի շատ ուշադրություն հատկացնել երեխաներին, կազմակերպել նրանց առօրյան, տարբեր խաղեր խաղալ նրանց հետ։ Առավել ևս, եթե նախկինում դրա համար ժամանակը չի հերիքել», – ասում է նա։

Հոգեբանը կարծում է, որ այդ ամենը մեծ հաճույք է պատճառում և թույլ տալիս ավելի հեշտությամբ հաղթահարել սթրեսը։ Իսկ երկարատև սթրեսային իրավիճակը թուլացնում է հոգեբանական պաշտպանությունը, հետևաբար նաև իմունիտետը։

«Կարանտինային» սննդակարգ

Հիմա նաև շատ կարևոր է հետևել ճիշտ սննդակարգին ու զբաղվել սպորտով։

Առաջին հերթին պետք է չափավոր սնվել, քանի որ կարանտինի ժամանակ մեր ֆիզիկական ակտիվությունը նվազել է, և սովորականից ավելի քիչ ենք էներգիա ծախսում։ Միևնույն ժամանակ ինքնամեկուսացման շրջանում շատ կարևոր է մթերքի այնպիսի տեսակներ ներառել ճաշացանկում, որոնք ուժ են տալիս օրգանիզմին։

Город во время чрезвычайной ситуации (25 марта 2020). Ереван - Sputnik Արմենիա
Ագրեսիա՞, վախե՞ր... հոգեբաններն ասել են` ինչ հետևանքներ կթողնի համավարակը

Պետք է պահպանել օրվա ռեժիմը, սնվել օրվա որոշակի ժամերի, ուտել դանդաղ և առանց շտապելու։

Խորհուրդ է տրվում խուսափել կիսաֆաբրիկատներից ու քաղցրավենիքից, նախապատվությունը տալ սննդարար ու օգտակար մթերքին` միրգ, բանջարեղեն, լոբազգիներ (լոբի, սիսեռ, ոսպ), հացազգիներ (հնդկաձավար, բրինձ, բլղուր), կաթնամթերք, միս, ձուկ, ձու, ընդեղեն։

Դրանից բացի, սննդաբանները խորհուրդ են տալիս խմել սովորական ջուր, զերծ մնալ գազավորված ըմպելիքներից։ Պետք չէ մոռանալ նաև խոտաբույսերով թեյի մասին, որը հակասթրեսային ազդեցություն ունի (երիցուկ, նանա, մեղվախոտ, արևքուրիկ (зверобой))։

Ճիշտ սնվելուց բացի, կարևոր է նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։ Կանոնավոր պարապմունքները կօգնեն հաղթահարել սթրեսը։ Իզուր չէ, որ մասնագետները խորհուրդ են տալիս օրը սկսել մարզանքով ու շնչառական վարժություններով։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կոճապղպեղ ենք կիրառում․ հայտնի մթերքի օգուտն ու վնասը

Լրահոս
0