https://arm.sputniknews.ru/20200423/hayastanum-koronavirusov-varakvacneri-tivy1523-22814906.html
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 1523. մեկ օրում վարակվել է 50 մարդ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 1523. մեկ օրում վարակվել է 50 մարդ
Sputnik Արմենիա
Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսից աառողջացել են 659 մարդ, բուժվում են 816–ը։ Մահվան դեպքերը 24–ն են։ Բարեբախտաբար, վերջին օրվա ընթացքում մահվան դեպք... 23.04.2020, Sputnik Արմենիա
2020-04-23T10:59+0400
2020-04-23T10:59+0400
2020-04-23T13:08+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2252/03/22520390_0:83:1600:983_1920x0_80_0_0_fea17308f9d5e176757a5b8b943a96bb.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2252/03/22520390_90:0:1510:1065_1920x0_80_0_0_8b6928c8d83ec21c13f986c7b07f0d01.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, կորոնավիրուսը հայաստանում և արցախում
հասարակություն , հայաստան, կորոնավիրուսը հայաստանում և արցախում
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 1523. մեկ օրում վարակվել է 50 մարդ
10:59 23.04.2020 (Թարմացված է: 13:08 23.04.2020) Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսից աառողջացել են 659 մարդ, բուժվում են 816–ը։ Մահվան դեպքերը 24–ն են։ Բարեբախտաբար, վերջին օրվա ընթացքում մահվան դեպք չի գրանցվել։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է և դարձել 1523 մարդ։ Մեկ օրում կորոնավիրուսի թեստի դրական պատասխան է գրանցվել 50 մարդու մոտ։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը: Առողջացել են 659–ը, այս պահին բուժվում են 840–ը։ Մահվան դեպքերը 24–ն են։ Բարեբախտաբար, վերջին օրվա ընթացքում մահվան դեպք չի գրանցվել։
Նշենք, որ ապրիլին 22–ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1472 էր։
Հիշեցնենք, որ կորոնովիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել։
Ապրիլի 11–ին կառավարության նիստում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ևս 30 օրով երկարաձգել այդ ռեժիմը։ Ապրիլի 13–ին գործադիր մարմինն արտահերթ նիստում միաձայն ընդունեց հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու որոշումը։ Այն կտևի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը` ժամը 17:00-ն ներառյալ։
Ինչպես պայքարել կորոնավիրուսային սթրեսի դեմ և քիչ ուտել. փորձագետի խորհուրդներ