00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կորոնավիրուսի համավարակն ու Հայաստանի տնտեսությունը. կկարողանա՞նք ոտքի վրա մնալ

© Sputnik / Asatur YesayantsПроизводство шаров для рудных мельниц на медеплавильном заводе ACP, город Алаверди
Производство шаров для рудных мельниц на медеплавильном заводе ACP, город Алаверди - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կորոնավիրուսն ուժգին հարված է հասցրել ոչ միայն մարդկային օրգանիզմին, այլև համաշխարհային տնտեսությանը։ Եվ մի բուռ Հայաստանում դժվար է անմասն մնալ այս իրավիճակից։ Ինչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը՝ վերլուծում է տնտեսագետ Սամվել Ճզմաչյանը։

Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի կառավարման բյուրոյի անդամ, ասոցիացիայի փոխնախագահ և հայկական ներկայացուցչության տնօրեն Սամվել Ճզմաչյան

Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի խոսքով՝ համաշխարհային տնտեսությունն այժմ հետընթացի փուլում է, որն ավելի վատը կլինի, քան 2008-2009 թթ․գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամը։ 

Տնտեսագետները զգուշացնում են, որ կորոնավիրուսն արդեն իսկ տասնյակ միլիարդավոր դոլարների վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը, իսկ առաջիկա երկու տարում համաճարակը պատճառ կդառնա ավելի քան 5 տրիլիոն դոլար վնասի, հաղորդում Է Bloomberg գործակալությունը ՝ հղում անելով խոշորագույն ֆինանսական հոլդինգների տնտեսագետներին։

«Եթե մինչեւ կարանտին հայտարարվելը Եվրամիության և ԱՄՆ-ի փորձագետները համաշխարհային հարստության աճի տեմպերի ընդամենը դանդաղում էին կանխատեսում, ապա հիմա նրանց մեծ մասը համաձայն է, որ աշխարհը կաղքատանա»,-հաղորդում է BBC-ն: Առևտրի համաշխարհային կազմակերպությունը կանխատեսում է համաշխարհային առևտրի 13-32% անկում։

Իսկ ճանաչված տնտեսագետ Մոհամմեդ էլ-Էրիանը հետաքրքիր եզրակացություն է արել․ «Մենք ապրում ենք համաշխարհային տնտեսության մեջ, որը ձգտում է փոխկապակցվածության աճի։ Սակայն անսպասելիորեն առողջության պահպանման համար մենք ստիպված ենք սոցիալական հեռավորություն պահպանել և մեկուսանալ։ Դա հակասում է այն ամենին, ինչն ընկած է տնտեսական աճի, բարեկեցության և ֆինանսական կայունության հիմքում»։ 

Бензоколонка - Sputnik Արմենիա
Հայաստանի բենզինն աշխարհի նավթի հետ կապ չունի՞. ինչու գնանկումն այստեղ չի հասնում

Սակայն ինձ թվում է, որ շոշափելի տարբերություն կա 2008-2009թթ․ գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի և այժմյան իրավիճակի միջև՝ վերջինի օգտին։ Բանն այն է, որ եթե այն ժամանակ համաշխարհային ցնցումները սկսվեցին հենց ֆինանսական ոլորտից, գլոբալ ֆինանսաբանկային ոլորտին հասցրած հարվածներից (նաև Հայաստանում), ապա այսօր ֆինանսաբանկային համակարգը շատ ավելի կայուն է, և դա հույս է տալիս, որ այս ճգնաժամը ավելի հեշտ հաղթահարելի կլինի, և տնտեսությունն ավելի արագ ոտքի կկանգնի։

Ամեն դեպքում, հարց է ծագում․ ի՞նչ է այս իրավիճակում սպասվում Հայաստանի՝ դեպի ծովը ելք չունեցող և արդեն 30 տարի շարունակ երկու հարևան պետությունների կողմից շրջափակված երկրի ոչ մեծ տնտեսությանը։ Հիշեցնենք, որ 2008 թվականին երկրի ՀՆԱ-ն ընկավ 14,5%-ով։ ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսումներով՝ 2020 թ․-ին տնտեսական աճը կկազմի 0,7%։

Նշենք, որ նախորդ տարվա վերջում ԿԲ-ն այս տարվա համար կանխատեսում էր 5,3% տնտեսական աճ, իսկ կառավարությունը պետբյուջեի համար 4,9% ցուցիչ էր սահմանել։ Այլ կերպ ասած՝ ըստ նոր գնահատման՝ Հայաստանում տնտեսական աճը կարող է նվազել ավելի քան 7 անգամ։

Ավելի հոռետեսական են Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալության կանխատեսումները։ Նրանք վերանայել են Հայաստանի արժեթղթեր թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները (ԹԴՎ)՝ «Կայուն»-ից դարձնելով «Նեգատիվ», և հաստատել է «BB-» մակարդակի ԹԴՎ (Long-term Issuer Default Rating – IDR)։ Վերլուծության հեղինակները կանխատեսում են, որ կորոնավիրուսի առաջացրած շոկը Հայաստանի ՀՆԱ-ն 2019թ․-ի 7,6%-ից 2020-ին կնվազեցնի մինչև 0,5%։

«Տնտեսության որոշ ոլորտներ կվերականգնվեն միայն համաճարակից մեկ տարի անց». կառավարման խորհրդատու - Sputnik Արմենիա
«Տնտեսության որոշ ոլորտներ կվերականգնվեն համավարակի հաղթահարումից 1 տարի անց». Սարգսյան

Fitch-ի գնահատմամբ՝ կորոնավիրուսի առաջացրած ցնցումը ՀՀ տնտեսության վրա բացասաբար է ազդում, քանի որ մեծ է դրա կախվածությունը հումքային ապրանքներից (արտահանումների մեծ մասը), ռուսական տնտեսությունից (դրամական փոխանցումներ, առևտուր և օտարերկրյա ուղղակի ներդրումներ) և զբոսաշրջությունից, որը միայն մասամբ է փոխհատուցվում նավթի ցածր գներից ստացված շահույթով։

«Չնայած մակրոտնտեսական քաղաքականության հուսալի կառուցվածքին և մշտական նվիրվածությանը բարեփոխումներին, տնտեսական ցնցումը հանգեցրել է նրան, որ պետական պարտքը նկատելիորեն ավելի բարձր հետագիծ է ձեռք բերել, և 2020 թվականի մեր կանխատեսումները պայմանավորված են COVID-19-ի բռնկման հետ կապված բացասական ռիսկերով»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Այս տարվա մարտի 18-ից սկսած, երբ պղնձի գինը մետաղների լոնդոնյան բորսայում(LME) ընկավ մինչև մեկ տոննայի համար 5000 դոլար, Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող, երկրի արտահանման գրեթե մեկ երրորդն ապահովող այս ապրանքը այդպես էլ չկարողացավ վերականգնել իր դիրքերը և վերադառնալ գնային տատանումների նախկին միջակայք, որի դեպքում երկրի հանքարդյունաբերական գործարանները դեռ պահպանում են շահութաբերության փոքր մարժան։

Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ բորսայում պղինձը վաճառվում է այն գնով, որը մեծ հաշվով Հայաստանի ոչ մի հանքարդյունաբերական ձեռնարկության համար չի կարող ձեռնտու լինել։ Երկրի համար համակարգաստեղծ ձեռնարկությունների վատթարացող վիճակը, ձեռնարկություններ, որոնց շնորհիվ նախկինում ապահովվել են ինչպես արտահանման առկա ցուցանիշները, այնպես էլ հարկային մուտքերը պետբյուջե, արդեն մոտ ժամանակներս կառավարության հիմնական գլխացավանքը կդառնան։

Բացասական զարգացումները ռուսաստանյան տնտեսության մեջ, որի հետ Հայաստանի տնտեսությունը կապված է ամուր կապերով, նույնպես կվատթարացնեն Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը։ Մասնավորապես, սպասվում է, որ ֆիզիկական անձանց կողմից դրամական փոխանցումները կտրուկ կկրճատվեն ռուսական տնտեսության աճի տեմպերը դանդաղելու և նավթի գների կտրուկ անկման հետ կապված՝ ՌԴ ռուբլու արժեզրկման պատճառով:

Ваге Давтян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բենզինի գնի նվազումը չի օգնի Հայաստանի տնտեսությանը. ինչո՞ւ

Մասնավոր փոխանցումների նվազմանը կհանգեցնի նաև այն, որ մոտ 200 հազար աշխատանքային միգրանտներ չեն կարողանա աշխատանքի մեկնել Հայաստանից Ռուսաստան (սովորաբար նրանց աշխատանքային շրջանը մարտ-նոյեմբերն է), իսկ սեփական երկրում գործազրկության բարձր մակարդակի պատճառով նրանք աշխատանք չունեն։ 

Հսկայական կորուստներ է կրում նաև զբոսաշրջությունը՝ վերջին տարիներին հայկական տնտեսության հիմնական շարժիչ ուժը։ Այս դժվարին շրջանում զբոսաշրջային համալիրի համար ստեղծված իրավիճակը կառավարությունը փորձել է մի փոքր հարթել՝ ոչ մեծ վճարի դիմաց վարձակալելով շուրջ երկու տասնյակ հյուրանոցներ՝ երկշաբաթյա կարանտինում գտնվող քաղաքացիներին այնտեղ տեղավորելու համար, սակայն այդ միջոցը բիզնեսի նշված տեսակի ընդհանուր կորուստների միայն չնչին մասն է փոխհատուցում։

Համավարակի պայմաններում պետք է ավելի ուժեղացնել ԵԱՏՄ համագործակցությունը. Փաշինյան

Ստեղծված պայմաններում Հայաստանի կառավարությունն արդեն ընդունել է ինչպես բնակչության, այնպես էլ մինչեւ 300 մլն դոլար ընդհանուր արժողությամբ բիզնեսի աջակցության հակաճգնաժամային փաթեթներ: Դրանց մի մասը սոցիալական բնույթ ունեն, մյուս մասը՝ տնտեսական: Վերջիններս առավելապես բիզնեսի տարբեր տեսակներին անտոկոս (կառավարության կողմից սուբսիդավորված) վարկեր են առաջարկում աշխատավարձ վճարելու, հումք ու սարքավորումներ ձեռք բերելու, հարկերը վճարելու, կոմունալ մուծումների, իրենց նախկին վարկային պարտավորությունների ֆինանսավորման համար։ 

Центр по ведению беременности и родов у женщин с сердечно-сосудистыми заболеваниями в ГКБ № 6 Челяюинска - Sputnik Արմենիա
Հղիները նույնպես աջակցություն կստանան. կառավարությունը ևս մեկ ծրագիր հաստատեց

Պետք է ասել, որ այդպիսի պետական աջակցությունը, լուծելով գործարարի այսրոպեական խնդիրները, ամեն դեպքում կարող է հանգեցնել բիզնեսի վրա պարտքային բեռի աճի։ Ընդ որում, աջակցության փաթեթներից կարող են օգտվել միայն անթերի վարկային և հարկային պատմություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները։ Բացի այդ, միանվագ նպաստի տեսքով պետական աջակցություն կցուցաբերվի նաև միկրոբիզնեսի սուբյեկտներին ՝ այս տարվա առաջին եռամսյակի նրանց շրջանառության 10%-ի չափով, բայց ոչ ավելի, քան երկու նվազագույն աշխատարավարձ (ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ է կամ մոտ 135 դոլար)։

Ինչ վերաբերում է սոցիալական հակաճգնաժամային միջոցներին, ապա դրանք ենթադրում են բնակչության տարբեր կատեգորիաներին միանվագ և ոչ այնքան մեծ (թեև անհատույց) օգնություն ցուցաբերել։ Մասնավորապես, 135-270 դոլար, այսինքն՝ 1-2 նվազագույն աշխատավարձի չափով նպաստից կարող են օգտվել աշխատանքից հեռացված հղի վարսահարդարները։ Այս հատվածում մենք ակնկալում ենք ժպիտ առաջացնել ընթերցողի դեմքին, քանի որ այսօր ևս հումորն օգնում է մեզ դիմակայել համաճարակին:

Իհարկե, շահառուներին թվարկելիս ստորակետները մենք միտումնավոր չենք դրել, թեև տվյալ դեպքում խոսքն ամենևին էլ «աշխատանքը կորցրած հղի վարսավիրների» մասին չէ։ Այսինքն, եթե լուրջ, ապա հեռացված աշխատակիցները կարող են 68 հազար դրամի չափով օգնություն ստանալ, հղի կանայք՝ 100 հազար դրամի չափով։ Իսկ համավարակից ամենաշատը տուժած 5 ոլորտների՝ գեղեցկության սրահների, զբոսաշրջության, հյուրանոցների, ռեստորանների և սրճարանների ցանցերի, մանրածախ առևտրի (բացառությամբ պարենամթերքի և դեղամիջոցների առևտրի) ոլորտների ավելի քանի 100 հազար շահառուները միանվագ նպաստ կստանան իրենց միջին ամսական աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան երկու, և ոչ պակաս, քան մեկ նվազագույն աշխատավարձը։

Ի դեպ, կառավարությունը տեսադաշտից բաց չի թողել նաև ստվերային աշխատողներին, որոնց պետությունը «չի տեսնում», բայց, այնուամենայնիվ, 100 հազար դրամ (մոտ $200) դրամաշնորհի չափով օգնություն կցուցաբերի նրանց՝ մինչև 14 տարեկան երեխաների միջոցով։

Եվ վերջապես, դժվարին ժամանակներ ապրող տնտեսությանն աջակցելու համար Հայաստանի կառավարությունը հանձնարարել է ինտենսիվացնել պետության լայնածավալ կապիտալ ներդրումների ծրագրերի իրականացումը: Թեև որոշ ժամանակ առաջ գործնականում հենց իքն էլ կանգնեցրել էր՝ դրանցում առկա լուրջ կոռուպցիոն բաղադրիչի պատճառով: Արդյունքում 2019 թվականի պետական բյուջեում ամրագրված պետության կապիտալ ծախսերը զգալի չափով թերակատարվել են։Սակայն այսօր նաև այլ խնդիրներ են ի հայտ եկել, օրինակ՝ Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման նպատակով իրանցի մասնագետների կամ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու համապատասխան հատվածների կառուցման համար չինացի մասնագետների ժամանման հետ կապված։

Первое заседание правительства Армении 2020 года (9 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Կառավարությունը 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը. Փաշինյան

Ամեն դեպքում, ինչպես կարծում են ՀՀ կառավարությունում, պետական աջակցության միջոցների ցանկացած փաթեթ «տնտեսությանը հումանիտար օգնություն չէ», և պետական աջակցության վերնշյալ ընդհանուր գումարի կեսից ավելին (մոտ 160 մլն դոլար) կառավարությունը մտադիր է ներդնել այն բիզնես-գաղափարներում, որոնք նորարարական բաղադրիչ կպարունակեն: Դա հայկական ընկերություններին ապագայում թույլ կտա դիրքավորվել այսպես ասած «հետճգնաժամային նոր աշխարհում»։

Կառավարության մտահղացմամբ ՝ այդ ֆինանսավորմանը կարող են հավակնել այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք ապագայի տեսլական ունեն և իրենց բիզնեսի վերակազմավորման այնպիսի ծրագրեր կներկայացնեն, որոնք կբարելավեն ընկերության գլոբալ դիրքերը և ավելի մեծ մրցունակության կհաղորդեն դրան:

Ի դեպ՝ գների և գնագոյացման մասին։ Միանշանակ է, որ հացը, ոսպը, մակարոնեղենը և այլն, Հայաստանում թանկացել են, բայց միաժամանակ մսի և մսամթերքի գներն իջել են։ Դա հեշտ է բացատրվում, եթե հաշվի առնենք, որ մսի և մսամթերքի ծավալի մեծ մասը գնում էին ռեստորանների և սրճարանների ցանցեր, որոնք երկրում հազարից ավելի են, և որտեղ ավելի քան 30 հազար աշխատակից էր ներգրավված․․․

Ագրեսիա՞, վախե՞ր... հոգեբաններն ասել են` ինչ հետևանքներ կթողնի համավարակը

Մի խոսքով՝ COVID-19-ը շատ անհարմար ժամանակ է գտել երկիր այցելելու համար. որոշ երկրների, այդ թվում նաև Հայաստանի մակրոտնտեսական բարձր ցուցանիշները 2019 թ․-ին և այս տարվա առաջին երկու ամիսներին անցյալում են մնացել։ Եվ ակամա մտածում ես՝ գուցե իրո՞ք այս վիրուսը արհեստականորեն մշակվել է ինչ-որ գաղտնի կենսալաբորատորիայում՝ համաշխարհային կարգի և գլոբալ տնտեսության փլուզում առաջացնելու նպատակով։ Ի՞նչ իմանաս․․․

Եվ այն ամենի ֆոնին, ինչ անում է մեզ (նկատի ունեմ՝ մարդկության) հետ վիրուսը՝ իր բարձրացրած թերևս անտեղի աղմուկի հետ միասին, մտքեր են առաջանում կորոնավիրուսից հետո բիզնես վարելու մոտեցումներն առհասարակ վերանայելու հնարավորության մասին։

Ակամա վերհիշում եմ մոսկովյան, երևանյան (և ոչ միայն) տնտեսագիտական շրջանակներում շատ հայտնի տնտեսագետ, գրող, մտածող (ի դեպ՝ տնտեսագիտական գիտությունների դոկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու), այսօր աշխարհում հայտնի «Անվերապահ հիմնական եկամտի» կոնցեպտի հեղինակ Կարեն Մարգարյանի հետաքրքիր և ոչ ստանդարտ մտորումները՝ համաշխարհային տնտեսության կազմակերպման ընթացքում քաղաքացիների, բիզնեսի և պետության միջև փոխհարաբերությունների ձևափոխման իր յուրօրինակ և ոչ սովորական առաջարկներով։

Կարելի է ընդամենը կարդալ նրա «Աշխարհն առանց հարկերի․ ուտոպիա՞, թե՞ իրականություն» հոդվածը, որտեղ նա պարզ թվաբանության միջոցով, բայց միանգամայն համոզիչ կերպով ապացուցում է, թե ինչպես կարող է Ռուսաստանը (և ընդհանրապես բոլոր երկրները) ապրել առանց հարկեր գանձելու։

Լրահոս
0