https://arm.sputniknews.ru/20200420/vtar-armaviri-marz-zoh-viravor-22779697.html
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. կա զոհ և վիրավոր
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. կա զոհ և վիրավոր
Sputnik Արմենիա
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: 20.04.2020, Sputnik Արմենիա
2020-04-20T09:33+0400
2020-04-20T09:33+0400
2020-04-20T09:33+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1999/67/19996771_0:86:1600:986_1920x0_80_0_0_1c5e082e393100679436a988c240950a.jpg
արմավիրի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1999/67/19996771_86:0:1514:1071_1920x0_80_0_0_1a150fcc0a63bd8e669160be55e499a1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , պատահարներ, վթար, ավտովթար, արմավիրի մարզ, վթար, պատահար, սպանություն, գողություն
հայաստան, հասարակություն , պատահարներ, վթար, ավտովթար, արմավիրի մարզ, վթար, պատահար, սպանություն, գողություն
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. կա զոհ և վիրավոր
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Երեկ՝ ապրիլի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Կա զոհ: Տեղեկությունը հաղորդում է shamshyan.com-ը:
«Ժամը 21:30-ի սահմաններում Opel մակնիշի 36 LD 496 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Աղավնատուն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ կողաշրջվելով, հայտնվել դաշտում»,-գրում է կայքը:
Վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին նրանցից մեկը, գիտակցության չգալով, մահացել է: Մյուսին ավելի ուշ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:
Ողբերգական վթար Երևանում․ «Opel»-ի 27-ամյա վարորդը վիրահատությունից հետո մահացել է