00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ովքեր ու ինչու են հիասթափվել ՀՀ նոր իշխանությունից. Փաշինյանը բացեց փակագծերը

© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել մեդիապահոցРабочий визит премьер-министра Армении Никола Пашиняна в Казахстан
Рабочий визит премьер-министра Армении Никола Пашиняна в Казахстан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հիասթափություն ապրողների շարքում, ՀՀ վարչապետի խոսքով, իրենց տեղն ունեն նաև քաղաքական ուժերը, որոնց միջև նախկինում հստակ դերաբաշխում գոյություն ուներ, որն այժմ անիմաստ է դարձել:

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը facebook-ի ուղիղ եթերում դարձյալ անդրադարձել է Հայաստանում հիասթափվածների առկայությանը՝ կետ առ կետ նշելով, թե ովքեր են հեղափոխության արդյունքում հիասթափվածները:

Ըստ Փաշինյանի` հիասթափություն ապրած առաջին խումբը նախորդ իշխանության ներկայացուցիչներն են, ովքեր, նրա բնորոշմամբ, 2018թ-ի մայիսից ասում են, որ հեղափոխական խնջույքը շուտով կավարտվի,  ու ամեն ինչ կվերադառնա իր նախկին տեղը:

Երկորորդը՝ իշխանության մեջ ներգրավված այն մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ զբաղվել են իշխանության PR-ով ու ներգրավված են եղել նաև ռազմավարական ծրագրեր կազմելու մեջ: Փաշինյանի խոսքով` հաճախ այս շատ լուրջ ու բանիմաց մասնագետների օգնությամբ ՀՀ նախկին իշխանությունները 5-ամյա ու նույնիսկ 10- ամյա ծրագրեր են մշակել, այդ թվում՝ իշխանության սահուն փոխանցման, որոնք հեղափոխության պատճառով փլուզվել են:

Премьер-министр Никол Пашинян на заседании комиссии, координирующей работу по предотвращению распространения коронавируса в Армении (11 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Նա, ով  չարաշահել է «թավիշը», պետք է դուրս շպրտվի». Փաշինյան

«Աներ-փեսա օպերացիան, որ առաջիկա 10 տարում պիտի մարդկանց ապահովեր եկամուտով, անելիքով փուզվել է, ու մարդկանց բերել հիասթափության»,-ասաց Փաշինյանը:

Հիասթափված մեկ այլ խումբ էլ իշխանությանը ծառայած կրիմինալ խումբն է, որոնք ևս առաջիկա 10 տարիների համար պլաններ ունեին, բայց այսօր նրանց մի մասը լքել է Հայաստանը, մի մասը հետախուզման մեջ է ու, ինչպես Փաշինյանն է ասում՝ «մտածում է, որ հեսա կգտնեն իրենց»:

Ըստ Փաշինյանի` հիասթափվածների մեջ են նաև կոռուպցիոն համակարգի մաս հանդիսացողները, որոնց այսօր կաշառքի ու կոռուպցիայի պահին բռնում են, մինչդեռ նախկինում նրանք համոզված էին, որ իրենց չեն բռնի: «Նրանց ընտանիքի, մերձավոր շրջապատի բարեկեցությունը տուժել է, ու նրանք հիասթափվելու շատ կոնկրետ պատճառ ունեն»,- ասաց Փաշինյանը:

Հիասթափություն ապրողների շարքում, ՀՀ վարչապետի խոսքով, իրենց տեղն ունեն նաև քաղաքական ուժերը, որոնց միջև նախկինում հստակ դերաբաշխում գոյություն ուներ, որն այժմ անիմաստ է դարձել:

«Բայց կա քաղաքական ուժերի մի խումբ՝ ինձ համար հարգելի, որը նույնպես հիասթափվելու պատճառ ունի: Այդ պատճառն այն է, որ երկար տարիներ գործունեություն ծավալած ինձ համար շատ հարգելի ընդդիմադիր ուժերը, որոնց հետ որպես ընդդիմություն ես էլ ժամանակին համագործակցել եմ, որոնք երկար տարիներ պնդում էին, որ այն ինչ մենք ենք ասում, անիմաստ է: Բայց փաստ՝ հեղափոխությունը տեղի է ունեցել» ,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է փոխարտգործնախարարներից մեկին

Վարչապետը հիասթափություն ապրողների խմբին դասեց նաև «իր հետ քայլողներին», «ընկեր-բարեամներին, որոնք ինչ-որ հույսեր են կապել իր՝ իշխանության գալու հետ, բայց որոնց կյանքում դրանից ոչինչի չի փոխվել:

Հիասթաթվողների մեջ Փաշինյանը նշեց նաև արևմտամետ կողմնորոշում ունեցողներին, որոնք հավատացել էին, թե իշխանափոխությունը Արևմուտքից սպասարկվող գործընթաց է: Միաժամանակ հիասթափված են նաև ռուսամետերը, ովքեր հակառակ տեսակետն էին տածում:

«Հակաբարոյական է». ՀՀ ՄԻՊ–ն անդրադարձել է Փաշինյանի ոչ եթերային կադրերը տարածելուն

Հիասթափված են նաև օլիգարխները, ովքեր հեղափոխության արդյունքում զրկվել են իրենց արտոնություններից: «Օրինակ` այն մարդիկ, ովքեր հեղափոխությունից առաջ երթևեկում էին ավտոշարասյուններով, այսօր այլևս այդպես չեն երթևեկում: Նրանք էլ էին կարծում, որ հեսա մի որոշ ժամանակ աղմուկ-աղաղակը կդադարի ու իշխանությունը կշարունակի դիմել իրենց տարբեր խնդրանքներով»,- ասաց Փաշինյանը:

Հիասթափվածների շարքում վարչապետը դասեց նաև նախկին իշխանության կողմից վերահսկվող ու այսօր էլ ֆինանսավորվող լրատվամիջոցներին, ինչպես նաև հոգևորականներին:

Լրահոս
0