00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նա, ով  չարաշահել է «թավիշը», պետք է դուրս շպրտվի». Փաշինյան

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян на заседании комиссии, координирующей работу по предотвращению распространения коронавируса в Армении (11 апреля 2020). Еревaн
Премьер-министр Никол Пашинян на заседании комиссии, координирующей работу по предотвращению распространения коронавируса в Армении (11 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաշինյանի խոսքով` երկու տարի առաջ այս օրերին էմոցիոնալ հեղափոխություն էր տեղի ունենում, իսկ այժմ այս ճգնաժամային օրերին իրական հեղափոխություն է։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Facebook-ի իր ուղիղ եթերում հանրությանը ներկայացրեց իր ձեռքբերումներն ու մտահոգությունները։ Նա իր զրույցը վերնագրել էր «Թավիշի և «ամենաթողության» մասին»։

«2018 թվականի հեղափոխությունը հնարավորություն է տվել մեզ լինելու ավելի լավը։ Ես ասել եմ, որ բոլորը պետք է ունենան շանս, իսկ այն մարդիկ ովքեր չարաշահել են այդ շանսը, պետք է դուրս նետվեն պետական համակարգից։ Կադրային ջարդ չի լինելու, բայց նա, ով  չարաշահել է «թավիշը», պետք է դուրս շպրտվի»,–ասաց նա։

Премьер-министр Никол Пашинян провел совещание в связи  с гибелью военнослужащих (17 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս են Փաշինյանի ուղերձի տեխնիկական փորձի կադրերը հայտնվել համացանցում․ ո՞վ է մեղավոր

Նրա խոսքով` երկու տարի առաջ այս օրերին էմոցիոնալ հեղափոխություն էր տեղի ունենում, իսկ այժմ` այս ճգնաժամային օրերին իրական հեղափոխություն է։ «Այ հիմա է երևում, թե մաֆիոզ մտածողությունն ինչ խորն է նստած մեր մեջ։ Նկատի ունեմ  Հայաստանը կիսելու  որոշ մարդկանց մղումը։ Եվ քանի որ բաժանման պրոցես չկա, ոչ մեկ «փայ» չի ստանում, առաջանում է դժգոհություն»,-ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով որոշ լրատվամիջոցների հրապարակումներին, սոցցանցային օգտատերերի գրառումներին և դրանց հանդեպ ժողովրդի վերաբերմունքին ու այն ստեղծված կարծիքին թե իշխանության, վարչապետի հասցեին ինչ ասես գրում են` Փաշինյանը ժպիտով կարծիք հայտնեց, որ մարդկանց միջից վախը կորել է։

«Նախկին իշխանության օրոք պոտենցիալ հայհոյողը չի հայհոյել, որովհետև իմացել է, որ կարող են իրեն սպանել, ծեծել, հիմա չկան այն հանցավոր խմբերը, թաղային հեղինակությունները, որոնք օգտագործվել են մարդկանց խփելու կամ վախեցնելու նպատակով։ Հիմա բոլորը գիտեն, որ իշխանությունը ո՛չ խփող է, ՛ոչ ծեծող` լկտիացել են։ Ուզում են ժողովուրդը մտածի`ով է այս թուլամորդ իշխանությունը։ Պարտադիր չի, որ այս նոր իշխանություն—ժողովուրդ հարաբերության մեջ իշխանությունը լինի հաղթող, ընդհակառակը, եթե ուզում ենք խորքային փոփոխություն ունենանք, իշխանությունը պետք է ինչ-որ տեղ զոհ լինի, որ զոհ չդառնա հանրությունը կամ թեկուզ ընդիմությունը»,–ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝  «թավիշն» է իրենց բերել հաջողության, ու իրենք երբեք չեն պատրաստվում  բռնի ուժով իշխանությունն իրենցով անել կամ  ուժային որևէ լծակների վրա հիմնվել։

«Մենք իշխանությունում կմնանք այնքան, մինչև դուք դա այլևս չուզեք»,-ասաց Փաշինյանը։

Ադրադառնալով ուրբաթ օրվա իր ուղերձից դուրս մնացած կադրերին և դրանց շուրջ ստեղծված աղմուկին` Փաշինյանը կատակեց, որ սովետի ժամանակ աշակերտները գիտեին, թե ուսուցիչները հաց չեն ուտում կամ զուգարան չեն գնում։

«Հակաբարոյական է». ՀՀ ՄԻՊ–ն անդրադարձել է Փաշինյանի ոչ եթերային կադրերը տարածելուն

«Կադրում երևում էր, թե ինչպես ենք կանոնակարգում սուֆլյորի արագությունը, իսկ ոմանց իմ հազն էր շատ հուզել։ Ասեմ, որ արդեն կորոնավիրուսի 3-դ թեստն եմ հանձնել,  և ի ուրախություն ինձ, բայց ի դժբախտություն ոմանց ՝ պատասխանը բացասական է»,–ասաց նա։

Հիշեցնենք՝ ապրիլի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի թեմայով ժողովրդին ուղերձ էր հղել, իսկ ապրիլի 18-ին համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում ներկայացված են ուղերձի նախապատրաստական փուլից մինչև ուղիղ եթեր մտնելու կադրերը։ Տեսանյութը մոնտաժված է, որում Փաշինյանին փորձել են ներկայացնել ծաղրական կերպարում։

Լրահոս
0