ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի –Sputnik. Ապրիլի 19-ի երեկոյան մի տղամարդ կրակոցներ է արձակել Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում: Տեղեկությունը հայտնում են տեղի ԶԼՄ–ները։ Միջադեպի հետևանքով 16 մարդ մահացել է։
Հրաձգություն Սուխումում, կան զոհեր և վիրավորներ. նշվում է, որ նաև «օրենքով գող» է սպանվել
Ավելի ուշ հանցագործին ձերբակալել են հատուկ գործողությունների ընթացքում, սակայն ստացված վնասվածքներից նա ևս մահացել է` դառնալով իր կազմակերպած հրաձգության 17-րդ զոհը։
51-year-old Gabriel Wortman is the suspect in our active shooter investigation in #Portapique. There are several victims. He is considered armed & dangerous. If you see him, call 911. DO NOT approach. He’s described as a white man, bald, 6’2-6’3 with green eyes. pic.twitter.com/Y2nJNULlkn
— RCMP, Nova Scotia (@RCMPNS) April 19, 2020
Մահացածների թվում է Կանադայի թագավորական հեծելազորային ոստիկանություն աշխատակցուհի Հայդի Սթիվենսոնը, ևս մեկ աշխատակից աննշան վիրավորում է ստացել։
«Հայդին կատարեց իր պարտքն ու հեռացավ կյանքից` պաշտպանելով նրանց, ում ծառայում էր», – գրել է Նոր Շոտլանդիայի ոստիկանության ներկայացուցիչ Լի Բերգմանը։
Statement from Nova Scotia RCMP Commanding Officer, Assistant Commissioner Lee Bergerman https://t.co/mV9IcRqe2B pic.twitter.com/yRaL8F8EdS
— RCMP, Nova Scotia (@RCMPNS) April 19, 2020
Ոստիկանությունն արդեն պարզել է կրակողի ինքնությունը: 51-ամյա Գեբրիել Ուորթմանը կրակ էր բացել իր մեքենայից, որը քողարկել էր որպես պարեկային։ Նշվում է, որ հանցագործը ոստիկանական համազգեստով էր, սակայն նա երբևէ իրավապահ մարմիններում չի աշխատել։
Տեղի իշխանությունները նշում են, որ զոհերի թիվը կարող է աճել։ Կրակողին ձերբակալելու գործողությունները 12 ժամ են տևել։
Հրաձգություն ամերիկյան Յուտա նահանգում. կան զոհեր և վիրավորներ