00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարսանիքից հետո կարանտին. ինչպես են Կանտարիա ամուսինները Երևանում բուժում վարակվածներին

© Photo : Facebook / Narek VanesyanСупруги медработники Георгий и Татев Кантария
Супруги медработники Георгий и Татев Кантария - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շատերը երիտասարդ ամուսինների մասին իմացան համացանցում հրապարակված հուզիչ լուսանկարի շնորհիվ։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի ուրոլոգ Գեորգի Կանտարիան, որը կիսով չափ վրացի է, կնոջ` Տաթևի հետ ամուսնացել է 2020 թվականի փետրվարի 28-ին։ Մեկ օր անց` մարտի 1-ին, Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը։ Այդ օրվանից ամուսինները մշտապես գտնվում են հիվանդների կողքին, ուժերի ներածին չափով սատարում նրանց։

Мгер Давидянц - Sputnik Արմենիա
«Աղջիկս ամեն օր զանգում, հարցնում է` ինչու տուն չես գալիս». «Նորք» ինֆեկցիոնի տնօրեն

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանը հրապարակել էր երիտասարդ զույգի հուզիչ լուսանկարը, որում երևում է` ինչպես են ամուսինները գրակախառնված քնել` բազմոցին նստած։

Կանտարիա ամուսինները «Նաիրի» հյուրանոցում հետևում են Covid-19–ով վարակված մարդկանց, որոնք ոչ մի գանգատ ու ախտանշան չունեն։

Կորոնավիրուսի սպիները․ ինչ է թաքնված հայ բժիշկների դիմակների հետևում

Գեորգին ծնվել է Քութաիսում 1988 թվականին, մայրը հայ է, հայրը` վրացի։ Նա 11-12 տարեկան է եղել, երբ տեղափոխվել է Երևան։

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, հետո ուսումը շարունակել է Մինսկում։

Երևան վերադառնալուց հետո աշխատանքի է անցել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում։ Հենց այնտեղ էլ հանդիպել է ապագա կնոջը` բուժքույր Տաթևին։

Марине Зазян - Sputnik Արմենիա
Ինչ երազանքներ ունեն կորոնավիրուսի դեմ կռվողները. «Նորքի» բժիշկներն անկեղծացել են

«Նաիրի» հյուրանոցում Covid-19 ախտորոշմամբ շուրջ 130 պացիենտ կա։

«Նրանցից ոչ մեկն ախտանշան կամ գանգատ չունի։ Մեր պարտականությունն է հետևել նրանց, համապատասխան օգնություն ցուցաբերել։ Ինքնազգացողության վատթարացման դեպքում պացիենտներին հիվանդանոց են տեղափոխում», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կանտարիան։

Նրա խոսքով` հյուրանոցում գտվողներին հետևում են 16 բուժաշխատող, 2 ոստիկան և հյուրանոցի 2 աշխատակից։

Պարտականություններին անցնելուց առաջ բոլորը հրահանգավորումներ են ստացել ինֆեկցիոնիստներից։ Գեորգին նշում է, որ իրենց պատմել են կորոնավիրուսի, հիվանդության ախտանշանների ու բուժման մասին։

Մյուս բժիշկների պես նրանք էլ են աշխատում շուրջօրյա ռեժիմով։ «Հասցնո՞ւմ եք շունչ քաշել ու սուրճ խմել» հարցին ի պատասխան Գեորգին ժպտում է ու ասում. «Իհարկե, մենք կոլեկտիվ ենք, մեկս մյուսին օգնում ենք»։

Պացիենտներին, ինչպես և բուժաշխատողներին, սննդով է ապահովում «Կարաս» ազգային սննդի ցանցը։

Գեորգին նշում է, որ վիրուսն այնքան վտանգավոր չէ, որքան թվում է։ Նա խորհուրդ է տալիս խուճապի չմատնվել և պահպանել հիգիենայի տարրական կանոնները։ Այդ դեպքում վարակվելու հավանականությունը գրեթե կզրոյանա։

Հիշեցնենք `ապրիլի 18-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1248–ի, մահացածներինը` 20–ի։

Լրահոս
0