ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2 մլն 251 հազար 770–ի։ Տվյալները ներկայացնում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը։
Աշխարհում ընդհանուր առմամբ բուժվել է 574 386 մարդ, մահացել` 154 311–ը։
Կորոնավիրուսի տարածման ցուցանիշներով առաջատարների եռյակում են ԱՄՆ–ն (710 272 վարակակիր), Իսպանիան (190 839) և Իտալիան (172 434)։
Այս երկրներին հաջորդում են Ֆրանսիան (147 969) ու Գերմանիան (141 397)։
Տասնյակում են նաև Մեծ Բրիտանիան (108 692), Չինաստանը (82 719), Իրանը( 79 494), Թուրքիան (78 546) և Բելգիան (36 138)։
Կորոնավիրուսով վարակված մայրն ու երկու ամսական երեխան ապաքինվել են
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։
Հայաստանում կորոնավիրուսով վարակված կինը երեխա է ունեցել. լուսանկար