ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ԱՆ համակարգի գրեթե բոլոր բժշկական հաստատություններին տրամադրվել են բժշկական նշանակության հետևյալ ապրանքներն ու դեղամիջոցները.
- ձեռքի հակամանրէային ախտահանիչ ցողաշիթ (սփրեյ),
- շնչադիմակ,
- ձեռնոց,
- պաշտպանիչ արտահագուստ,
- եռաշերտ դիմակ:
Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով ևս մեկ մարդ է մահացել. Փաշինյան
Իսկ շրջանային բուժմիավորումները, վերոնշյալ ապրանքատեսակներից բացի, ստացել են նաև՝ պաշտպանիչ արտահագուստ, դիմակ, ակնոց և ալկոգել (միայն ՝ «Ասկերանի ՇԲՄ» ՓԲԸ-ն):
ԱՀ առողջապահության նախարարության բժշկական պահեստից ԱՀ պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը, Մարտակերտի, Շահումյանի և Քաշաթաղի շրջվարչակազմերը ստացել են.
- ձեռքի հակամանրէային ախտահանիչ ցողաշիթ (սփրեյ),
- ձեռնոց,
- շնչադիմակ և ալկոգել:
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով` Արցախում կորոնավիրուսով վարակվելու յոթ դեպք է գրանցվել։
Արցախում կորոնավիրուսի ևս մեկ դեպք է հաստատվել. վարակվածը հիվանդանոցի աշխատակից է