00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կորոնավիրուսի դեմ պայքարող ԱԻՆ աշխատակիցները կպարգևատրվեն

© Photo : press office of the MES of RAКолл центр МЧС Армении
Колл центр МЧС Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արտակարգ իրավիճակների փոխնախարարը հայտնեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարող ԱԻՆ որոշ աշխատակիցներ արդեն իսկ պարգևատրվել են։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարության՝ կորոնավիրուսի դեմ պայքարող աշխատակիցները նախարարի հանձնարարականով կպարգևատրվեն։ Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:

Նորապսակ բուժաշխատողների «արտակարգ» մեղրամիսը կորոնավիրուսի օրերին

Встреча пассажиров спецрейса из Италии в аэропорту Звартноц (16 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
ԱԻՆ-ի 5 աշխատակից կորոնավիրուսով են վարակվել. փոխնախարար

«Նախարարի հանձնարարությամբ՝ բոլոր այն աշխատակիցները, որոնք այս օրերին հանդես են եկել նախաձեռնողականությամբ, կատարել են իրենց գործառույթներից ավելին, որոնք երբեմն ծառայել են առանց հանգստի, պարգևատրվում են։ Արդեն կան պարգևատրվածներ` բուժվարչության և թիկունքի նյութատեխնիկական ապահովության վարչության ծառայողներից։ Առաջիկայում ևս կլինեն պարգևատրումներ»,–ասաց փոխնախարարը։

Անդրադառնալով ԱԻՆ–ի տեխնիկական վերազինման աշխատանքներին` Հարությունյանը հայտնեց, որ արտակարգ դրության պայմաններում էլ ԱԻՆ–ը շարունակում է տեխնիկական վերազինման գործընթացը։ Այս օրերին USAID–ի հետ համագործակցության շրջանակներում ԱԻՆ–ը 300 նոր համակարգիչ և 175 վարակազերծման սարք է ստացել։

Հիշեցնենք, որ Հարությունյանը հայտնել էր` ԱԻՆ 5 աշխատակից է կորոնավիրուսով վարակվել, որոնցից երեքը բուժվում են, իսկ երկուսն առողջացել են։

Այսօրվա դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1201–ն է։ Կորոնավիրուսից գրանցվել է մահվան 19 դեպք, իսկ 402 մարդ բուժվել է։

Կորոնավիրուսը չի նահանջում. վարակվածների թիվը դարձավ 1201. ևս մեկ մարդ մահացել է

Լրահոս
0