https://arm.sputniknews.ru/20200417/gexarquniqum-koronavirusov-varakvac-qaxaqacin-bjshkuhie-22760564.html
Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակված քաղաքացին բժշկուհի է. մանրամասներ
Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակված քաղաքացին բժշկուհի է. մանրամասներ
Sputnik Արմենիա
Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակված քաղաքացու մոտ թոքաբորբ չկա, նրա վիճակը լավ է։ 17.04.2020, Sputnik Արմենիա
2020-04-17T16:25+0400
2020-04-17T16:25+0400
2020-04-17T16:27+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2267/70/22677094_0:0:1600:901_1920x0_80_0_0_17477d7d97a2eb4aef6dfe2a6bc2d26f.jpg.webp
գեղարքունիքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2267/70/22677094_141:0:1565:1068_1920x0_80_0_0_4d35bc5dc72a9fcfcf3a3964531aa3fc.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, գեղարքունիքի մարզ
հասարակություն , հայաստան, գեղարքունիքի մարզ
Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակված քաղաքացին բժշկուհի է. մանրամասներ
16:25 17.04.2020 (Թարմացված է: 16:27 17.04.2020) Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակված քաղաքացու մոտ թոքաբորբ չկա, նրա վիճակը լավ է։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Գեղարքունիքի մարզում այսօր՝ ապրիլի 17-ին, կորոնավիրուսով վարակված քաղաքացին մասնագիտությամբ բժշկուհի է։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա տեղափոխվել է երևանյան հիվանդանոցներից մեկը։ Կինը թոքաբորբ չունի և իրեն լավ է զգում։
Մարզի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, թե չի կարող ասել` որտեղ է աշխատում վարակված քաղաքացին, սակայն վերջին 1 շաբաթում նա աշխատանքի չի հաճախել։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Facebook սոցցանցի իր էջում գրառում էր արել` հայտնելով, որ աշխատանքներ են տարվում կորոնավիրուսով վարակված քաղաքացու շփման շրջանակը պարզելու համար։ Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1201 է։
«Համավարակից տևական ժամանակ զերծ մնալը երջանիկ պատահականություն էր». Գեղարքունիքի մարզպետ