00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյանը Խաչատուրովին հորդորել է ներկայանալ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին

© Photo : press office of the President of RAПрезидент Армении Серж Саргсян и Генсек ОДКБ Юра Хачатуров
Президент Армении Серж Саргсян и Генсек ОДКБ Юра Хачатуров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը նույնպես ցանկություն է հայտնել ներկայանալ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի` Ապրիլյան քննիչ հանձնաժողով չներկայանալն անհասկանալի է ոչ միայն հանձնաժողովի, այլև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի համար։ Հանձնաժողովի այսօրվա նիստի ավարտից հետո լրագրողներին այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Սերժ Սարգսյանը մեզ հարցեր չի տվել, հարցեր տվողը քննիչ հանձնաժողովն է». Քոչարյան

Հայտնել էինք, որ այսօր կայացած Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցում էր Սերժ Սարգսյանը։ Իսկ մինչ այդ հանձնաժողովի նիստին մասնակցելու հրավեր էր ստացել Խաչատուրովը, սակայն նա այդպես էլ չէր ներկայացել նիստին։

«Սերժ Սարգսյանի հետ քննարկման ժամանակ ասացինք, որ Խաչատուրովի չգալը սխալ էր, ինչն Սարգսյանն էլ ընդունեց։ Նա ասաց, որ խոսել է Խաչատուրովի հետ և հորդորել ներկայանալ նիստին»,–ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` ճիշտ կլինի, որ Խաչատուրովը ներկայանա և պատասխանի իրեն վերաբերող հարցերին, որպեսզի ամբողջական լինի պատկերը։

Լրագրողների հարցին, թե չի՞ պատրաստվում հանձնաժողովը նաև Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանին հրավիրել նիստերից մեկին` Քոչարյանը պատասխանեց, որ Սահակյանն ինքն է ցանկություն հայտնել մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին։

Андраник Кочарян (справа) на заседании Национального собрания (16 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Չի՞ հիշում, թե՞ նրան չեն զեկուցել. Քոչարյանն ասաց` ինչ կարևոր հարցեր են ուղղել Սարգսյանին

Ավելին, Արցախում էլի կան պաշտոնյաներ, որոնք ցանկություն են հայտնել մասնակցելու այդ նիստերին։ Սակայն քննիչ հանձնաժողով հրավիրվողների ցանկն այս պահին մեծ չէ։

Քոչարյանը հայտնեց նաև, որ հունիսի 4–ին կավարտվի հանձնաժողովի աշխատանքը, և դրանից հետո հանրությանը կներկայացնեն զեկույցը, որն այժմ վերջնական փուլում է։

Հիշեցնենք, որ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստը, որին մասնակցում էր Սերժ Սարգսյանը, շուրջ 5 ժամ տևեց։ Նիստին Սարգսյանը մասնակցում էր մեկ պայմանով` դրա տեսաձայնագրությունը պետք է իրեն տրամադրեն։ Սարգսյանն էլ իր հերթին պարտավորվել է մինչև 2050 թվականը նիստի ժամանակ հնչած հարցուպատասխանի մանրամասները չհայտնել։

Հանձնաժողովի նիստին գալու իմ որոշումն ամբողջովին արդարացված էր. Սերժ Սարգսյան

Լրահոս
0