ԵՐԵՎԱՆ, 26 Փետրվար — Sputnik. Ռուսաստանն արբիտրաժի գործընթաց անցկացնելու հայց է ներկայացրել ՄԱԿ–ին, քանի որ ԱՄՆ–ն պարբերաբար հրաժարվում է օտարերկրյա դիվանագետներին վիզա տրամադրել։ Այսօր կազմակերպությունում նիստ է անցկացվել, որի ժամանակ ռուսական կողմը նորից է բարձրացրել այդ հարցը։
Ինչու է ԱՄՆ-ին անհրաժեշտ Վենեսուելայի շրջափակումը. փորձագետի պարզաբանում
«Ռուսաստանն ու ՄԱԿ–ի անդամ մի շարք այլ երկրներ պահանջել են ոչ միայն արբիտրաժին փոխանցել այդ հարցը, այլև ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար սկսել արբիտրաժի աշխատանքը», – ասել է գործակալության զրուցակիցը։
ՄԱԿ–ի ներկայացուցիչը խոստացել է այդ տեղեկությունը փոխանցել գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։
Աղբյուրի տվյալներով` Ռուսաստանի դիրքորոշման հետ համամիտ էին Չինաստանը, Իրանը, Սիրիան, Կուբան, Բելառուսն ու Նիկարագուան։
«Ակնկալում ենք, որ գլխավոր քարտուղարը համապատասխան որոշում կկայացնի ու կսկսի արբիտրաժի գործընթացը», – ավելացրել է գործակալության զրուցակիցը։
Ընտրելու տարբերակ չկա. ԱՄՆ–ն խոստովանել է, որ կախվածություն ունի ռուսական նավթից
Դեկտեմբերին ՄԱԿ–ի գլխավոր վեհաժողովը բանաձև էր ընդունել, որով Միացյալ Նահանգներին կոչ էր անում օպերատիվ կերպով վիզաներ տրամադրել ՄԱԿ–ի միջոցառումներին մասնակցելու համար ԱՄՆ մեկնող պատվիրակներին։ Փաստաթղթում նշված է, որ եթե վիզա տրամադրելու խնդիրը չլուծվի խելամիտ ու սահմանափակ ժամկետում, ապա «լրջորեն կդիտարկվի կենտրոնական հաստատությունների մասին համաձայնագրի 21–րդ բաժնով նախատեսված միջոցների կիրառման հարցը»։ Խոսքը ՄԱԿ–ի ու ԱՄՆ–ի վեճերը արբիտրաժի միջոցով լուծելու մասին է։
ԱՄՆ–ի տարածքում միջազգային միջոցառումներին մասնակցելու համար ռուսաստանցիներին վիզա տրամադրելու հետ կապված խնդիրները սկսեցին պարբերաբար առաջանալ Ղրիմի ու Դոնբասի հետ կապված երկկողմանի հարաբերությունների կտրուկ վատթարացումից հետո։ Օրինակ, 2015 թվականին ԱՄՆ–ն սահմանափակումներով վիզա էր տրամադրել Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյին, ինչի պատճառով նա ստիպված էր չեղարկել իր այցը Միջխորհրդային միության անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների համաշխարհային համաժողովին մասնակցելու համար։
2017 թվականին նման խնդիրների են բախվել ԱՄՆ դեսպանատուն գործուղված ռուս դիվանագետները, գլխավոր հյուպատոսություններն ու ՄԱԿ–ի մշտական ներկայացուցչությունը։ «Հարվածի տակ» են ընկել Ռուսաստանի ներկայացուցիչները, որոնց ուղարկել էին Նյու Յորքում ՄԱԿ–ի քարտուղարություն։ 2019 թվականին վիզան չի տրամադրվել բազմաթիվ մարդկանց, որոնք պետք է մասնակցեին ՄԱԿ–ի գլխավոր վեհաժողովի լիագումար նիստերին ու առանձին կոմիտեների աշխատանքին։
ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի քայլերը լարվածություն են ստեղծում Կովկասում. Սիդորովը` Վրաստանի մասին