00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:27
32 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հեղափոխությունից հետո կապիտալը Հայաստանից դուրս է բերվել. թվեր կան, անուններ՝ ոչ

© Sputnik / Asatur YesayantsПленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн
Пленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իշխանությունը փորձում է պարզել՝ ով է կանգնած իրական կապիտալի հետևում: Ընդդիմությունը պահանջում է բացատրել՝ ինչպե՞ս է լինում, որ մի կողմից հեղափոխություն է լինում, մյուս կողմից՝ կապիտալը Հայաստանից դուրս է գնում:

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ-ն այսօր քննարկում է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը», որով կառավարությունն առաջարկում է բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույքը:

Манвел Григорян и адвокат Арсен Мкртчян на судебном заседании по своему делу (25 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերված մեքենաներն ու սնունդը փոխանցվել են ԵԿՄ–ին

Նախագծի նպատակը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի խոսքով, կոռուպցիայի բացահայտումն է: «Բանն ինչո՞ւմ է. որևէ X անձ վարձում է որևէ y անձի, որը թողարկում է բաժնետոմս: Այդ բաժնետոմսը ձեռք է բերում x անձը, և այդ տվյալն արդեն գաղտնիք է»,- ասաց նա: Եթե չհարուցվի քրեական գործ, ընկերությունը չհայտնվի իրավապահների ուշադրության կենտրոնում, ոչ ոք երբեք չի իմանա, որ տվյալ անձն ունի նման կապիտալ:

«Իմ քայլի» պատգամավորը կարծում է, որ Հայաստանում այդ տեղեկությունը պետք է բաց լինի, հանրությունը տեղյակ լինի, թե որ ընկերությունն իրականում ում է պատկանում:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն էլ հայտարարեց, որ ԲՀԿ-ն ընդհանուր առմամբ նախագծին դեմ չէ, բայց համոզված է, որ այն վտանգավոր է ներդրումների համար: Մելքումյանը նաև վիճակագրական որոշ փաստեր ներկայացրեց: Ըստ նրա` Վիճակագրական կոմիտեի վերջնական արդյունքների համաձայն`օտարերկրյա ուղղակի ներդրումները 2019թ-ին 2018-ի համեմատ կրճատվել են 45%-ով: Նրա խոսքով` եթե 2019թ-ի ապրիլին ներդրումների տարբերությունը մեկ տարվա ընթացքում կազմել է 110 մլրդ դրամ, ապա մեկ տարի անց՝ 2020թ-ի ապրիլին հրապարակված նույն տվյալով արդեն՝ 79.4 մլրդ դրամ:

«Այսինքն՝ ի՞նչ է ստացվում. պաշտոնական տեղեկատվություն տալուց հետո էներգետիկայի ոլորտի խոշորագույն ընկերությունները (անունները չեմ տալու) կապիտալը դուրս են տարել ՀՀ-ից: Այսինքն՝ մի կողմից հեղափոխություն է լինում այստեղ, մյուս կողմից՝ կապիտալը Հայաստանից դուրս է գնում: Ո՞նց հասկանանք»,- ասաց Մելքումյանը` նշելով, որ ոչ իրական հատվածում կապիտալը նվազել է 400 000 դոլարով:

«Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ քաղաքական մեծամասնությանը հիշեցրեց, որ Հայաստանում այլևս բանկային գաղտնիք գոյություն չունի, և նրա խոսքով` իշխանությունն անգիր գիտի, թե ով ինչքան փող ունի բանկերում:

Մարուքյանի խոսքով` հիմա փորձ է արվում մտնելու նաև արժեթղթերի շուկա: «Ո՞վ է սրանից հետո ներդրում անելու Հայաստանում,- հարց բարձրացրեց Մարուքյանը,- Այս ճանապարհով մենք վտանգի տակ ենք դնում ամբողջ ներդրումային միջավայրը: Մենք ներդրումներ չենք ունենալու: Էդ Doing Business, բան, անիմաստ է լինելու դրանց մասին խոսելը»:

Մարուքյանը հայտնեց, որ «Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկելու նախագծին:

 

Լրահոս
0