ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն բուժվել է կորոնավիրուսից։
«Երկու բացասական հետազոտություն։ Մեկուսացումն ավարտված է։ Լիարժեք աշխատանքային օր։ Ավելի մանրամասն կգրեմ, երբ վերադառնամ կարմիր գոտուց»,–Facebook–ի իր էջում հայտնել է Պրոցենկոն։
Մարտի 31-ին հայտնի էր դարձել, որ Մոսկվայի այն հիվանդանոցի գլխավոր բժիշկի մոտ, որտեղ տեղափոխում են COVID-19–ի կասկածով պացիենտներին, կորոնավիրուս է ախտորոշվել։ Դրանից մեկ շաբաթ առաջ այդ հիվանդանոց էր այցելել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ ՌԴ առաջնորդի առողջության մասին հարցերը մեկնաբանելիս` նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ երկրի ղեկավարն իրեն լավ է զգում, ՌԴ նախագահը պարբերաբար կորոնավիրուսի թեստ է հանձնում։
Աշխարհում COVID-19–ով վարակվածների թիվը հատեց 2 միլիոնի սահմանը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն գերազանցել է 2 մլն–ը։