00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խանութը միայն հաց է պարտքով տալիս. նախկին զինծառայողի ընտանիքը չգիտի` վաղը կուշտ կքնե՞ն

© Sputnik / Aram NersesyanОванес и Лусине Саркисяны со своими детьми во дворе свого дома (14 апреля 2020). село Джрашен
Ованес и Лусине Саркисяны со своими детьми во дворе свого дома (14 апреля 2020). село Джрашен - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սարգսյանների ընտանիքի համար ծանր օրեր են։ Աշխատանք չկա, աջակցություն չի հասնում, քանի որ նպաստառու են, բայց հասցրել են պարտքեր կուտակել։ Ընտանիքը չգիտի` վաղն ինչով է կերակրելու երեխաներին, չհաշված այն, որ երեխաներից 2-ը դուրս են մնացել նաև հեռավար ուսուցումից։

Կարինե Հարությունյան. Sputnik Արմենիա

Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղում ենք, Սարգսյանների ընտանիք պետք է այցելենք։ Ավտոմեքենայից իջնում եմ ու երեք փոքրիկ տղա չարաճճի, ուրախ հայացքով ինձ են նայում` մայրը զգուշացրել էր, որ հյուրեր են ունենալու։ Բարևում եմ, ծանոթանում ծնողների` Լուսինեի ու Հովհաննեսի, ինչպես նաև երեխաների` Արտյոմի, Հրաչոյի և Նարեկի հետ։

© Sputnik / Aram NersesyanՍարգսյանների որդիները
Խանութը միայն հաց է պարտքով տալիս. նախկին զինծառայողի ընտանիքը չգիտի` վաղը կուշտ կքնե՞ն - Sputnik Արմենիա
Սարգսյանների որդիները

Երեխաներից ավագը` 8-ամյա Արտյոմը, մեկ փունջ յասաման է ինձ մեկնում` հարևանի ծառից է քաղել առանց մոր հորդորի` ինքն է այդպես որոշել։

33-ամյա Լուսինեն ու 46-ամյա Հովհաննեսն ինը տարի առաջ են ամուսնացել։ Չնայած երիտասարդ տարիքին` մինչ ամուսնանալը Հովհաննեսն Արցախյան ազատամարտով է անցել, իսկ հետո պայմանագրային զինծառայող է եղել։ Լավ, թե վատ` միշտ տան ապրուստը հոգացել է։ Սակայն երբ պայմանագրի թարմացման հերթական ժամկետը լրացել է` բուժզննում անցնելիս պարզվել է, որ առողջական ինչ–ինչ խնդիրներ կան, ինչի պատճառով ծառայությունը շարունակել չի կարողացել։

© Sputnik / Aram NersesyanՀովհաննես Սարգսյանը
Խանութը միայն հաց է պարտքով տալիս. նախկին զինծառայողի ընտանիքը չգիտի` վաղը կուշտ կքնե՞ն - Sputnik Արմենիա
Հովհաննես Սարգսյանը

Հիմա Սարգսյանը զբաղվում է ինչով ասես` օրավարձով դաշտ է մշակում, բերք հավաքում, սակայն արդեն 1.5 ամիս է` կորոնավիրուսը եկել ու անգործության է մատնել տան տղամարդուն։ Մինչ այդ էլ, սակայն, ընտանիքը հասցրել է պարտքեր կուտակել` երեխաները սոված չէին քնելու։

Հովհաննես Սարգսյանը քչախոս է, խնդիրների մասին չի բարձրաձայնում, նեղվում է այս վիճակից, բայց ոչ մեկի օգնությանը չի ուզում դիմել։ Իրեն ուղղված հարցերին ի պատասխան էլ հայացքը կնոջն է ուղղում` նրանից պատասխանի ակնկալիքով։ Իսկ կինը պատմում է, որ այժմ ծանր կացության մեջ են` օրվա հացն էլ խնդիր է դարձել, գյուղի 2 խանութին էլ պարտքեր ունեն։

© Sputnik / Aram NersesyanՍարգսյանների որդիները
Խանութը միայն հաց է պարտքով տալիս. նախկին զինծառայողի ընտանիքը չգիտի` վաղը կուշտ կքնե՞ն - Sputnik Արմենիա
Սարգսյանների որդիները

«Հիմա խանութները միայն հաց են տալիս մեզ, այսինքն` պարտքով կարողանում ենք միայն հաց գնել։ Երեխաներս սիրում են ցամաք հաց ուտել»,–ասում է կինը և հավելում` այսօր հարևաններից մեկը պահածո է տվել, երեխաները կերել են, այսօր կուշտ են։

Չնայած երիտասարդ տարիքին, Լուսինեն արդեն մի շարք առողջական խնդիրներ ունի` 3-րդ կարգի հաշմանդամ է։ Ավագ տղան` 8-ամյա Արտյոմը, նույնպես առողջական խնդիրներ ունի` երկու անգամ արդեն վիրահատվել է, քանի որ մեկ ոտքը ծուռ է, մի փոքր կարճ մյուսից։

© Sputnik / Aram NersesyanԼուսինե Սարգսյանը
Խանութը միայն հաց է պարտքով տալիս. նախկին զինծառայողի ընտանիքը չգիտի` վաղը կուշտ կքնե՞ն - Sputnik Արմենիա
Լուսինե Սարգսյանը

5 հոգանոց ընտանիքն ապրում է չափազանց փոքր երկու սենյակում, որոնցից մեկը որպես խոհանոց է ծառայում, իսկ մյուսն օգտագործում են թե՛ որպես հյուրասենյակ, թե՛ ննջասենյակ։ Ամուսիններով հատակին են քնում, իսկ երեխաները` քարերի վրա «հավաքած» հին անկողնում։

Ի՞նչ տարբերություն` վիրուսից կմեռնենք, թե սովից․ բազմազավակ մոր խնդիրներն ու կորոնավիրուսը

Այս օրերին միակ ապրուստը պետությունից ստացած 60 500 դրամն է` 26 500 դրամ հաշմանդամության համար և 34 000 դրամ ընտանեկան նպաստ են ստանում։ Կորոնավիրուսի հետևանքով տրվող սոցիալական աջակցության որևէ ծրագրերից չեն կարող օգտվել, քանի որ նպաստառու են, իսկ պետությունը վերջիններիս դուրս է թողել այդ ծրագրերից։

© Sputnik / Aram NersesyanՍարգսյանների բակը
Խանութը միայն հաց է պարտքով տալիս. նախկին զինծառայողի ընտանիքը չգիտի` վաղը կուշտ կքնե՞ն - Sputnik Արմենիա
Սարգսյանների բակը

«Տեսնում եմ` բոլորին ինչ–որ օգնություն է հասնում, բայց մենք չկանք որևէ ցուցակում։ Չգիտեմ, երևի մտածել են` նպաստառուները լավ են ապրում, օգնության կարիք չունեն։ Չեմ բողոքում, որ աշխատանք լինի, ամուսինս մշտական գործ ունենա, ոտքի կկանգնենք, իսկ հիմա օրեր են լինում, որ մտածում ենք միայն մի բան անենք, որ գոնե երեխաներս սոված չպառկեն, մենք` հեչ»,–ասում է Լուսինեն։

© Sputnik / Aram NersesyanՍարգսյանների որդիները
Խանութը միայն հաց է պարտքով տալիս. նախկին զինծառայողի ընտանիքը չգիտի` վաղը կուշտ կքնե՞ն - Sputnik Արմենիա
Սարգսյանների որդիները

Երեխաներից երկուսն, ի դեպ, դպրոցական են, բայց դուրս են մնացել հեռավար դասերից, քանի որ ո՛չ համակարգիչ, ո՛չ էլ համապատասխան հնարավորություններով հեռախոս չունեն։ Ընտանիքը հեռուստացույց էլ չունի, որպեսզի երեխաները գոնե դրանով ինչ–որ դասեր լրացնեն։

«Լսում են` 12 երեխա ունենք, հեռախոսն անջատում են». Բեժանյանները կարող են դրսում հայտնվել

Արդեն պիտի Երևան վերադառնայինք, երբ Արտյոմը մոտենում և ականջիս փսփսում է, թե` գիտե՞ս, Հրաչոն սիրած ունի, անունը Միլենա է, տան տեղն էլ գիտեն` ուղիղ գնում են և աջ թեքվում։ Արտյոմին մեկնում եմ իր տված յասամանի փունջն ու ասում` միգուցե Միլենային նվիրեն, բայց տղան նեղացած հրում է փունջը` հավելելով, որ հատուկ ինձ համար է քաղել, Միլենայի համար հետո կքաղեն։

© Sputnik / Aram NersesyanՄայր ու որդի
Խանութը միայն հաց է պարտքով տալիս. նախկին զինծառայողի ընտանիքը չգիտի` վաղը կուշտ կքնե՞ն - Sputnik Արմենիա
Մայր ու որդի

Ու քանի որ արդեն մի փոքր մտերմացել ենք տղայի հետ` անկեղծանում է ու սկսում ուղղակի զրուցել հետս։ «Գիտե՞ս` ուզում եմ մամայիս ձեր հետ տանեք քաղաք ու ոտքերը բուժեք։ Հեն է, մեքենա էլ ունեք։ Ուզում եմ նայեմ ու մամայիս ոտքերի սև գծերը չտեսնեմ։ Մամաս սիրուն է, բայց էդ գծերը սիրուն չեն, վախենալու են»,–ասում է տղան ու նկատելով եղբոր` պատռված շապիկի վրա հառած հայացքս` եղբորն իր հետևում է թաքցնում և կուրծքը ցցած իր բլուզը ցուցադրում` նոր չէ, բայց մաշված էլ չէ։

© Sputnik / Aram NersesyanՍարգսյանների տունը
Խանութը միայն հաց է պարտքով տալիս. նախկին զինծառայողի ընտանիքը չգիտի` վաղը կուշտ կքնե՞ն - Sputnik Արմենիա
Սարգսյանների տունը
Լրահոս
0