00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սիրելու արվեստից» մինչև «Կախվածություն». ի՞նչ գրքեր «մոդայիկ» դարձրեց կարանտինը

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցБиблиотека иностранной литературы в Москве
Библиотека иностранной литературы в Москве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջին շրջանում սոցցանցերում ավելի հաճախ է հայտնվում «ի՞նչ գիրք խորհուրդ կտաք» հարցը։ Sputnik Արմենիան որոշեց պարզել` ինչ գրքեր են մարդիկ կարդում կարանտինի օրերին, ովքեր են ավելի հաճախ գիրք գնում` կանա՞յք, թե՞ տղամարդիկ, և ինչ է փոխվել գրքերի վաճառքի ոլորտում։

Ինքնամեկուսացումն ու ոչ դասական իմաստով տանը մնալը շատերիս ստիպեցին օնլայն հարթությունում նոր հմտություններ ձեռք բերել։ Ինքս կյանքում առաջին անգամ վճարման տարբեր օնլայն համակարգերում գրանցվեցի, օգտվեցի տնտեսական ապրանքների, սննդամթերքի օնլայն խանութներից։ Պարզվեց՝ հոգևոր սնունդն էլ կարելի է օնլայն պատվիրել։ Այդպես կյանքում առաջին անգամ գրքերն «իրենց ոտքով» ինձ հասան։

Лучшие и худшие витрины Еревана - Sputnik Արմենիա
Ահավոր վիճա՞կ, թե՞ նոր հաճախորդներ. ո՞ր խանութներն են դիմանում կարանտինին

Կարանտինն ու ինքնամեկուսացումը փոխեցին մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներն ու չշրջանցեին գրավաճառությունը։ Օֆլայն գրադարաններն ու գրախանութները փակվեցին, գրքասերները կանգնեցին «բա ի՞նչ ենք անելու» հարցի առջև։ Իրավիճակը ստիպեց շատ արագ նաև ոլորտը վերակազմակերպել. հրատարակչությունների ու գրախանութների մի մասը միանգամից գործարկեց կամ էլ զարգացրեց օնլայն առաքման ծառայությունը։ «Էդիթ Պրինտ» հրատարակչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռոզա Գրիգորյանն ուրախությամբ նշում է, որ այս օրերին մեծ թվով նամակներ ու զանգեր են ստանում, նշանակում է՝ գրքերի պահանջարկ կա։ Ընթերցասերները չեն կարող գրախանութ գալ, բայց հրատարակչությունը ոչ միայն անվճար առաքումներ է իրականացնում Հայաստանի ամբողջ տարածքում, այլև նույնիսկ 15%-ով զեղչել է գրքերի տեսականին։

«Իհարկե, այս օրերին գրքերի վաճառքի ծավալը որոշակի պակասել է, որովհետև գրախանութները փակ են, այդ առումով վաճառք ենք կորցնում, բայց գոնե առաքումը կա, ինչից դժգոհ չենք»,- ասում է Ռոզան։

Վերլուծելով Facebook-ի միջոցով ստացած նամակները՝ նշում է, որ ամենապահանջված հեղինակներն են Էրիխ Մարիա Ռեմարկը, Ջոն Գրինը, Ագաթա Քրիստին։ Շատ են գնում Ֆիլ Նայթի «Կոշկավաճառը», Քըրք Քրքորյանի մասին պատմող Ուիլյամ Ռեմփելի «Խաղացողը», Գալուստ Գյուլբենկյանի մասին Ջոնաթան Քոնլինի «Պարոն հինգ տոկոսը», Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը», Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները», Ալան Դիբի «1 էջանոց մարքեթինգային պլանը», մանուկների համար գրականություն: Այս պահին շատ մեծ է նաև հետաքրքրությունը դասագրքերի նկատմամբ՝ հաշվի առնելով հեռակա ուսուցումը: «Էդիթ Պրինտում» հայ հեղինակներից ամենապահանջվածը Դավիթ Սամվելյանն է իր մի քանի գրքով: Ի դեպ, այս օրերին խիստ սահմանափակ տպաքանակով նրա նոր ստեղծագործությունն է ներկայացվել՝ «Զգուշացեք, դռները չեն փակվում». սա պատմություն է սիրո և վարակի ու սիրով վարակված լինելու մասին:

Лошадка на улицах Еревана - Sputnik Արմենիա
«Կարանտինից է փախել». Երևանի փողոցներում միայնակ ձի է հայտնվել. զվարճալի տեսանյութ

«Զանգակ» հրատարակչությունը ևս ստիպված եղավ դռները փակել գրքասերների համար։ Ասում են՝ թե՛ մանրածախ, թե՛ մեծածախ գնումների համար բազմաթիվ նամակներ ու զանգեր են ստացել, բայց խնդրել են ըմբռնումով մոտենալ ու մի փոքր սպասել։ Ընդառաջ գնալով ընթերցողների ցանկությանն ու նկատի ունենալով պահանջարկը՝ «Զանգակ» գրատունն ապրիլի 8-ից վերսկսել է գրքերի առաքումը:

«Անշուշտ, այս օրերին ընթերցասերները շատ ավելի մեծ խանդավառությամբ են տրվում ընթերցանությանը, երեխաները նույնպես ակտիվ են: Թարգմանիչները վերջապես խաղաղություն են գտել և ավելի լավ են աշխատում, շատ ժամանակ ունեն, իսկ մեր հրատարակչությունը հաջողությամբ փորձարկեց հեռավար աշխատանքի մոդելը»,- նշում են հրատարակչությունից ու հավելում, որ գրքերի օնլայն վաճառքի ծավալներն օրեցօր ավելանում են, թեպետ դրանք չեն հասնի սովորական գնումների ծավալին։ Վստահ են, որ ծավալները կվերականգնվեն, հենց որ գրախանութները բացվեն:

Ինչպես են հայուհիները հաղթահարում երեխաների «ավազակախմբի» ու ամուսնու հետ մեկուսացումը

«Դարան» գրախանութի ղեկավար Սուրեն Խաչատրյանը պատմում է, որ 5-6 տարի առաջ, երբ բացեցին գրադարանը, գրեթե զուգահեռ նաև օնլայն պատվերներով սկսեցին աշխատել, բայց օնլայնի գործերն այդքան էլ լավ չէին։

Беременная женщина - Sputnik Արմենիա
«Միակ բանը, որն ինձ անհանգստացնում է...». ինչպե՞ս են ապրում հղիները կարանտինի մեջ

«Հիմա օրական միջինը 10-12 վաճառք ենք ունենում նաև դեպի մարզեր»,- ասում է Սուրենն ու նշում, թե իրենց գրախանութից ամենից շատ որ գրքերն են գնում այս օրերին՝ Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը», Ալբեր Քամյուի «Ժանտախտը», Ժան Ժիոնոյի «Հուսարը տանիքի վրա», Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը», Լևոն Տեր-Պետրոսյանի մասին պատմող նոր գիրքը՝ «Գիտնականն ու նախագահը»։ Լավ է վաճառվում նաև «Անտարեսի» հրատարակած «Նոբելյան մրցանակակիրներ» մատենաշարը։ Սուրենը նշում է, որ եթե կանայք են գիրք պատվիրում, ապա հիմնականում երեխաների համար է, իսկ եթե տղամարդիկ, ապա հենց իրենց համար։ Իսկ «My bookstore» հարթակի հիմնադիր Լևոն Ստեփանյանը նշում է, որ պատվիրողներն ավելի շատ կանայք են՝ 70-30 հարաբերակցությամբ։ Եթե օֆլայն գրախանութները ստիպված եղան վերակազմակերպվել՝ ստեղծված իրավիճակին հարմարվելու համար, ապա տանը մնալը, կարելի է ասել, զարկ տվեց օնլայն գրախանութների բիզնեսին։ Այդպես եղավ նաև հենց «My bookstore» -ի հետ։

«Պատվերների աճ միանշանակ կա, օրական 7-8 գիրք է վաճառվում։ Դրական դինամիկայի պատճառներից մեկն այն է, որ օֆլայն գրախանութները փակ են, բացի այդ մարդիկ տանն ավելի շատ ժամանակ ունեն կարդալու համար»,- ասում է նա ու կատակում, որ հիմնականում պատվիրում են այն գրքերը, որոնք ծանոթը կարդացել ու տարածել է սոցցանցի իր էջով։ Նկատում է, որ ավելի շատ վաճառվում են բիզնեսին վերաբերող, մոտիվացիոն գրքերը, թերևս կարանտինից հետո բիզնես գաղափարներով բնականոն կյանքին վերադառնալու համար։ Ամենաշատ վաճառվող գրքերի ցանկում են Ջորջ Օրուելի «1984», Քամյուի «Ժանտախտը», Ֆիլ Նայթի «Կոշկավաճառը», Քրքորյանի մասին պատմող «Խաղացողը», իսկ հայկական բեսթսելլերն է Սյունե Սևադայի «Կախվածությունը»։

Վրաս մի շնչի. ո՞վ է սուպերմարկետներում արտակարգ դրության կանոնները խախտելու պատասխանատուն

Mybookstore հարթակը հետաքրքիր նախագծեր է գործարկել՝ գրքերի աճուրդ և նաև քրաուդֆանդինգ գրքերի համար. առաջինի դեպքում գիրքը ձեռք է բերում նա, ով ամենից բարձր գինն է առաջարկում, իսկ երկրորդ դեպքում խմբի անդամը տեղադրում է այն գիրքը, որը ցանկանում է ձեռք բերել, բայց գումարը չի բավականացնում։ Գումարի կեսն ինքն է վճարում, մյուս կեսի հարցում օգնում են խմբի անդամները։ Լևոնը նշում է՝ այս օրերին երկու նախագծերն էլ բավականին ակտիվ են աշխատում։

Խոստովանենք, որ այս օրերին շատերս մեր ձեռքը գիրք վերցրինք երկար դադարից հետո։ Ինձ հետ որ հաստատ այդպես եղավ, արդեն մոռացել էի, թե ինչքան հաճելի բան է գիրք կարդալ պարզապես հաճույքի, այլ ոչ թե հերթական հոդվածը գրելիս ինֆորմացիա գտնելու համար։ Կորոնավիրուսի համավարակը շատ բան փոխեց մեր կյանքում։ Աշխարհն ու մենք էլ երբեք նախկինը չենք լինի...

Կորոնավիրուսն ու «ռուսական» խոպանը․ հայերի ընտանիքները զրկվել են փողից

Լրահոս
0