00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոմունալ վճարների փոխհատուցման հարցն էլի է քննարկվում. 12-րդ ծրագիրն են մշակում

© Sputnik / Andranik GhazaryanЛампочка накаливания
Лампочка накаливания - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զարուհի Բաթոյանը հայտնեց, թե սոցաջակցության ծրագրերով արդեն քանիսն են աջակցություն ստացել և որքան գումար է տրամադրվել։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Հայաստանում քննարկվում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12 -րդ ծրագիրը, որը կրկին վերաբերում է կոմունալ վճարների փոխհատուցմանը։

«Կոմունալ վարձավճարների փոխհատուցման հետ կապված ևս մեկ ծրագիր է մշակվում։ Մանրամասների մասին կհայտնենք ավելի ուշ»,–ասաց նա։

Անդրադառնալով սոցաջակցություն ստացողների ցուցակին` նախարարը նշեց, որ աջակցություն ստացողների ցանկը ձևավորվում է ամենօրյա աշխատանքի միջոցով։ Այդ ցանկերը կազմում են յուրաքանչյուր ծրագրին համապատասխան։ Բաթոյանը չբացառեց, որ կլինեն մարդիկ, որ կարող են նաև դուրս մնալ այդ ցանկերից, սակայն հենց դրա համար էլ մարդկային գործոնը նվազագույնի են հասցրել։

Премьер-министр РА Никол Пашинян и министр финансов Атом Джанджугазян на совещании (21 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Սոցիալական աջակցություն ստացողների թիվը ապրիլի 13–ից կրկնակի տեմպերով կավելանա. Փաշինյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը տեղեկացրեց նաև, որ կառավարության ութերորդ` վարձու աշխատողներին միանվագ օգնություն տրամադրելու ծրագրով 27 000 հայտ էր բավարարվել, որը կազմել է 1.8 մլրդ դրամ։ Իսկ սոցաջակցության մյուս ծրագրերով ընդհանուր առմամբ 18 000 քաղաքացի կա ընդգրկված ցանկերում և 1.4 մլրդ դրամի գումար` բանկերում։

Հիշեցնենք, որ հակաճգնաժամային 11-րդ միջոցառման շրջանակում շուրջ 600 հազար քաղաքացի աջակցություն կստանա օգտագործած բնական գազի և էլեկտրական հոսանքի դիմաց կոմունալ վճարների մասով:

Կարտոֆիլ վաճառողների բախտը բերել է, խոզաբույծներինը՝  ոչ. կորոնավիրուսն ու վնասները

Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել ՝ բնական գազի սպառման գծով 10 000 ՀՀ դրամը, իսկ էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը:

4000 տնտեսվարող, 593 մլն դրամ. հակաճգնաժամային 5-րդ միջոցառումից օգտվողների թիվն աճում է

Լրահոս
0