00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ ատամն է ցավում․ ինչպես են աշխատում Հայաստանի ատամնաբուժարանները կարանտինի պայմաններում

© Photo : Никеричев Андрей / АГН "Москва"Работа в стоматологической клинике
Работа в стоматологической клинике - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առողջապահության նախարարությունը բոլոր ատամնաբուժական կլինիկաներին խորհուրդ է տալիս հաճախորդներին սպասարկել  միայն անհետաձգելի իրավիճակներում։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik․ Կորոնավիրուսի համավարակի և արտակարգ դրության պատճառով Հայաստանում բազմաթիվ հաստատություններ պարետատան որոշման համաձայն չեն գործում։ Սահմանափակումները բժշկական կենտրոններին չեն վերաբերում, սակայն Առողջապահության նախարարությունը բոլոր բուժկենտրոններին խորհուրդ է տալիս սպասարկել միայն անհետաձգելի դեպքերը։ Նույնը վերաբերում է նաև ատամնաբուժական կլինիկաներին։

Комитет государственных доходов - Sputnik Արմենիա
Մերսման սրահ և ատամնաբուժարան. ՊԵԿ–ն ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել

«Մեդեսին» մինչև արտակարգ դրությունը աշխատում էր շուրջօրյա ռեժիմով, հիմա բաց է առավոտից երեկո, և ընդամենը մեկ-երկու բժիշկ է հերթապահում։

«Մուտքի մոտ բոլոր այցլուներին բախիլներ ենք տալիս, պահանջում ենք դիմակ կրել, ախտահանում ենք ձեռքերը, ստուգում ենք ջերմությունը և դրանից հետո միայն նրանք կարող են ներս մտնել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասացին կլինիկայից։

Բացի այդ, այստեղ փոխվել է նաև բժիշկների աշխատանքային գրաֆիկը։ Օրինակ՝ նախքան կարանտինը, «Մեդեսիի» օրթոդոնտներն աշխատում էին շաբաթը երեք օր, իսկ հիմա նրանք պացիենտներին ընդունում են շաբաթական միայն մեկ օր, այն էլ՝ երկու ժամով։

«Ընդունում ենք միայն այն դեպքում, եթե պացիենտի մոտ բրեկետն է պոկվել, և նրան օգնություն է պետք։ Իսկ խորհրդատվության, պարբերական ստուգումների համար հորդորում ենք կարանտինից հետո դիմել»,-հայտնեցին կլինիկայից։

«Ագաթ Դենտալում» աշխատանքային գրաֆիկը չի փոխվել․ կլինիկան աշխատում է ժամը 9։00-21։00-ն։ Հաշվի առնելով որոշ պացիենտների անկայուն ֆինանսական դրությունը՝ կլինիկան սկսել է համագործակցել «Ռոսգոստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության հետ։

«Անհրաժեշտության դեպքում մենք որակյալ և անհապաղ բուժօգնություն ենք ցուցաբերում։ Կլինիկայում պահպանված են հիգիենայի բոլոր նորմերը»,-հավաստիացրին «Ագաթ Դենտալից»։

Вице-премьеры Мгер Грирорян и  Тигран Авинян в Цицернакаберде на церемонии почитания памяти жертв в Сумгаите (28 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ի՞նչ է փոխվելու մեր կյանքում ապրիլի 13-ից հետո. պարետի նոր որոշումը

Սակայն կան նաև բուժկենտրոններ, որոնք այս օրերին փակ են և բացվում են միայն անհրաժեշտության դեպքում։ «Դելյուքս» ատամնաբուժարանը, զգուշություն պահպանելով, օրական ընդամենը երկու այցելու է ընդունում։

«Մեզ զանգում, հերթագրվում են։ Աշխատում ենք ընդունել միայն սուր ցավեր ունեցող պացիենտներին, անհետաձգելի դեպքերը»,-նշեցին կլինիկայից։

Այստեղ նույնպես հետևում են հիգիենայի և մաքրության բոլոր կանոններին։

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 1039-ի։ Առողջացել է 211, մահացել՝ 14 պացիենտ։ 814 մարդ բժիշկների հսկողության տակ է։

Լրահոս
0