ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 14-ին, ժամը 16:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին՝ Ջրաշեն գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ջրաշեն-Լեռնավան ավտոճանապարհի սկզբնամասում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Սերգեյ Տ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը և 19-ամյա ուղևոր Մամիկոն Գ.-ն տեղում մահացել են։
Գյումրու 102-րդ ռազմաբազայում հրդեհ է բռնկվել
Նշվում է, որ մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Սերգեյ Տ.-ի և Մամիկոն Գ.-ի դիերն մեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։