ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 14-ին, ժամը 16:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի վերջնամասում՝ պատուհանների արտադրամասում, հրդեհ է բռնկվել:
«Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը»,- հայտնում են ԱԻՆ-ից:
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 17:05-ին, մարվել՝ 17:31-ին: