00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

«Չինաստանը վերահաստատել է, որ հայությունն ու Արարատը համարժեք բանաձևեր են». Մելքոնյան

© Sputnik / Andranik GhazaryanРубен Мелконян
Рубен Мелконян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արարատ լեռան հիշատակման պատճառով Թուրքիայի ու Չինաստանի միջև առաջացած դիվանագիտական սկանդալին։ 
Մելքոնյան. «Չինաստանը վերահստատել է, որ հայությունն ու Արարատը համարժեք բանաձևեր են»

«Թող մեր բարեկամությունն ավելի բարձր լինի, քան Արարատ լեռը, և ավելի երկար, քան Յանցզի գետը». Չինաստանից Հայաստան ուղարկված հումանիտար օգնության փաթեթների վրա չինական կողմի կատարած գրառումը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում։ ՉԺՀ-ի դեսպանը ստիպված է եղել բացատրություն տալ թուրքական կողմին` նշելով, որ Հայաստան ուղարկված օգնությունը պատրաստվել է կառավարության կողմից և Երևան ուղարկվել մասնավոր ընկերության միջոցով։

Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիներ Վրաստանի տարածքով վերադառնում են Հայաստան

Анна Нагдалян - Sputnik Արմենիա
Սա անհարգալից վերաբերմունք է. Նաղդալյանը` Թուրքիայի քայլերի մասին

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի գնահատմամբ` թուրքական պետական համակարգում, պետական մտածողության մեջ կան բարդույթներ, որոնք շարունակվում են տասնամյակներ և անկախ իշխանության ղեկին գտնվողներից` այդ բարդույթները երբեմն–երբեմն ցայտուն կերպով դրսևորվում են, և հիմա ականատեսն ենք նմանատիպ մի դրսևորման։ 

«Նման կոմպլեքսներ հրահրող տարրերից մեկը հայության սուրբ լեռն է` Արարատը, որը պատմության սխալի պատճառով տարածքային առումով գտնվում է Թուրքիայի Հանրապետությունում, սակայն աշխարհասփյուռ հայության համար դարեր շարունակ եղել է և հիմա էլ մնում է որպես խորհրդանիշ, որն ամբողջ աշխարհում էլ ընկալված է որպես հայության խորհրդանիշ։ Բնականաբար, Չինաստանն իր քայլով նույնպես վերահստատել է աշխարհում տարածված ընկալումը, որ հայությունն ու Արարատը համարժեք բանաձևեր են»,– նշում է թուրքագետը։

Ու՞մն է Արարատը. Չինաստանից ուղարկած օգնության վրա գրվածը Թուրքիայում աղմուկ է բարձրացել

Ռուբեն Մելքոնյանի փոխանցմամբ` Արարատ լեռան հետ կապված նախկինում էլ եղել են կոնֆլիկտներ։ Արարատ լեռան հայամետ հիշատակումը միշտ էլ վայնասուն է առաջացրել Թուրքիայում, անգամ խորհրդային շրջանում, երբ կա հայտնի պատասխանը, որով հակադարձել են թուրքերին` եթե Արարատի հայամետ հիշատակումը խնդիր է առաջացնում, ապա Թուրքիայի պետական դրոշին նկարված աստղն ու կիսալուսինը նույնպես կարող են խնդրահարույց լինել, քանի որ այդ խորհրդանիշները հաստատ Թուրքիայինը չեն։

Թուրքագետի համոզմամբ` սա այն ցուցիչն է, որ ինչքան էլ ժամանակն անցնում է, համաշխարհային իրողությունները փոխվում են, թուրքական խորքային բարդույթները և հայության նկատմամբ գործած իրենց մեղքի խորքային ընկալումը շարունակում են մնալ, հետևաբար, Արարատի կամ մյուս խորհրդանիշների հիշատակումը թուրքական հասարակության մեջ ու քաղաքական վերնախավում առաջ են բերում նման հիստերիկ ռեակցիաներ։ 

«Հայտնի է, որ Չինաստանի և Թուրքիայի միջև կա մեկ այլ խնդիր, որը կապված է պանթյուրքիստական հայացքների հետ։ Խոսքը Չինաստանում ապրող թուրքական ժողովրդի` ույղուրների մասին է։ Թուրքիան ժամանակ առ ժամանակ ակտիվացնում է այդ խնդիրը` ներկայացնելով, որ ույղուրներն ու թուրքերն ունեն նույն ծագումը, եղբայրական ժողովուրդներ են, և փաստորեն միջամտում է Չինաստանի ներքին գործերին։ Վստահ եմ, որ վերոհիշյալ դիվանագիտական սկանդալի ավելի ուռճացումը, նոտան և նմանատիպ այլ քայլերն այն գործիքակազմի մասն են կազմում, որպեսզի թուրք–չինական հարաբերություններում եղած խնդիրները բերվեն քաղաքական օրակարգ և սկսվի արևելյան ոճի սակարկությունը»,– նշում է թուրքագետը։ 

Ռուբեն Մելքոնյանի կարծիքով` Թուրքիան քաղաքական և դիվանագիտական օրակարգը հագեցնում է կեղծ այլ խնդիրներով և փորձում է մանևրել դրանց միջև տիպիկ արևելյան շուկայի տրամաբանությամբ։ Թուրքագետը համոզված է, որ դիվանագիտական սկանդալը հեռուն չի գնա, որովհետև Չինաստանն ու Թուրքիան գտնվում են տարբեր քաշային կարգերում, ունեն տարբեր աշխարհայացքային մոտեցումներ, հետևաբար, թուրքական դեմարշը կարժանանա չինական քաղաքակրթությանը հարիր պատասխանի։ 

Նաղդալյանը մեկնաբանել է Հայաստանին օգնելու՝ Թուրքիայի հայտարարությունը

Լրահոս
0