Հայաստանյան եկեղեցիներում այսօր սուրբ Հարության ավետման պատարագն էր։ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը` Զատիկը։ Տոնական պատարագը Հայաստանյաց առաքելական եկեղեցիներում միշտ բազմամարդ է անցնում։
Այս տարի կորոնավիրուսը փոխել է մարդկանց ծրագրերը։ Զատիկն էլ, բնականաբար, մի փոքր այլ կերպ է տոնվում։ 48–օրյա Մեծ պահքի ընթացքում սպասված պատարագին մարդիկ ուղիղ եթերի միջոցով են հետևում։
Թեպետ ի սկզբանե հայտարարվել էր, որ պատարագն ու եկեղեցական մյուս արարողություններն անցկացվելու են դռնփակ՝ առանց հավատացյալների, բայց եկեղեցի հասած սակավ թվով հավատացյալներին ոստիկանները կարճ ժամանակով մեկ առ մեկ ներս էին թողնում։ Եվ սա արվում է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար։
Նշենք, որ Հարության տոնը նաև Զատիկ են անվանում, քանի որ այն նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:
Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, մարդիկ նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով:
Պատարագ առանց հավատացյալների. Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը
Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր:
Կորոնավիրուսի սպիները․ ինչ է թաքնված հայ բժիշկների դիմակների հետևում
Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է hարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: