ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ևս 29–ով և դարձել 966։ Տեղեկությունը հաղորդում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Բուժվածներն այսօրվա դրությամբ 173–ն են, փաստացի բուժվողները`780–ը, բացասական է եղել 6484 թեստի պատասխան։
Ունենք մահվան 13 դեպք։
Ուշագրավ է այն հանգամանքը, որ այսօր հաստատված 29 նոր դեպքն արձանագրվել է 1324 մարդկանց թեստավորման արդյունքում։ Այսինքն` եթե նախկինում մեկ օրում 200-300 թեստավորում էին իրականացնում, ապա հիմա 1000-ից ավել է այդ թիվը։
Հիշեցնենք, որ կորոնովիրուսի տարածման կանխարգելման համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն է սահմանվել։
Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև ապրիլի 12-ը գործում են արտակարգ ռեժիմի խստացման պայմաններ. չի աշխատում հասարակական տրանսպորտը, 39 տարվա մեջ առաջին անգամ գործունեությունը դադարեցրել է Երևանի մետրոպոլիտենը:
Եթե այս տեմպը պահպանվի, ապրիլի 29-ին կունենանք 3600 դեպք. Թորոսյանը կոչ է անում չթուլանալ
Քաղաքացիները տնից դուրս գալ կարող են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ իրենց հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և հատուկ ձևաթուղթ: