00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես են հայերը պայքարում մեկուսացումից չգժվելու դեմ, կամ մարտահրավեր, որի «հախից կգանք»

© Sputnik / Александр Гальперин / Անցնել մեդիապահոցПересаживание цветов во время самоизоляции
Пересаживание цветов во время самоизоляции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մինչ արտակարգ դրության հայտարարումը շատերը երազում էին գոնե մի քանի օր տանը մնալու, ազատ ժամանակ ունենալու մասին։ Հիմա, երբ արեդն ինքնամեկուսացման 25-րդ օրն է, պարզ է մի բան՝ տանը մնալը հեշտ բան չէ։ Ով ինչպես է պայքարում օրը հետաքրքիր ու տարբերվող դարձնելու համար։

Մարիաննա Փայտյան, Sputnik Արմենիա

Արտակարգ դրության հայտարարման հենց առաջին օրերից սոցիալական ցանցերում #կարանԾին հեշթեգով ու թեմայով հումորային գրառումներ տարածվեցին։ Ոմանք հաշվում էին, թե մեկ կիլոգրամ շաքարավազը քանի հատիկ ունի կամ էլ որ ապրանքանիշի բրնձի տուփի մեջ քանի հատիկ կա, համեմատում, առավելությունները ներկայացնում։

«Թթու եմ դրել ու նայում եմ՝ ոնց ա թթվում»,«Դիվանով խփել եմ տելեվիզրին նստած սպասում ենք ապպաին», «Կարանտին, օր՝ չեմ հիշում. կատվիս մազերը գոֆրե եմ անում»... ու այպես անվերջ։

Արտակարգ դրության ծիծաղելի կողմը․ ինչ մեմեր ու անեկդոտներ են շրջում համացանցում

Աղջիկներից ոմանք էլ հումորային ֆոտոշարքեր ու տեսանյութեր են հրապարակում՝ թե տանից դուրս գալն ինչպիսի տոն է, որի համար պետք է զուգվել, զարդարվել, անգամ եթե առավելագույնը 500 մետր ես հեռու գնալու, ասենք՝ հաց գնելու։

Հաղորդավարուհի Մարինա Գրեգը նման մի տեսանյութ էր պատրաստել. կարմիր շրթներկ, արհեստական թարթիչներ, արտահայտիչ «մեյք-ափ», սեքսուալ, սև զգեստ, բարձրակրունկ կոշիկներ, կաշվե բաճկոն... Եվ այս ամենը շքամուտքի դիմաց տեղադրված աղբամանների մեջ աղբի տոպրակները գցելու համար։

Կատակը մի կողմ՝ հեռավար դասեր, օնլայն աշխատանք անել, գիրք կարդալ, ֆիլմ դիտել... Այս ամենն իհարկե զբաղեցնում է, բայց չորս պատի մեջ փակված լինելը մի քիչ  խենթացնում է, բոլորը օրերն իրար նման դարձնում։

 Город во время чрезвычайной ситуации (25 марта 2020). Ереван - Sputnik Արմենիա
Արտակարգ դրության խստացումները՝ նոր մեմերի առիթ. ամենածիծաղաշարժ ձևաթղթերի ընտրանին

Այս օրերին կյանքում զանազանություն մտցնելու ձգտումով տղամարդկանցից շատերին կարելի է տեսնել, օրինակ, խոհանոցում էքպերիմենտներ անելիս։ Իհարկե, եթե անկեղծ, հիմնականում էքսպերիմենտների հետևանքները կանայք ստիպված են մի քանի ժամ շարունակ վերացնել՝ փորձելով խոհանոցը բերել այն տեսքին, ինչպիսին էր մինչև կարանտինային փորձարկումը։

Ինքնամեկուսացումն ամեն ընտանիքում մի ձևով է արտահայտվում։ Նկարչուհի Մարիամի տանն, օրինակ, արդեն կան բազմաթիվ մոմոշիկներ, բոբոշիկներ, տոտոշիկներ ու փոխարենը՝ գուլպաների պակաս կա։ Ազատ ժամանակի մի մասը, որը գոյացել է Մուղդուսյան արվեստի կենտրոնը ժամանակավորապես փակելուց հետո, Մարիամը լրացնում է ձեռագործով։

Ընդ որում, իր փորձարկումները Մարիամն առցանց ռեժիմով նաև մյուս ինքնամեկուսացածներին է առաջարկում։ Ասենք՝ ինչպես կարելի է հին գուլպայի վրա աչքեր կարել, բացվող-փակվող բերան, մազիկներ ավելացնել ու սկսել տիկնիկային ներկայացում բեմադրել փոքրիկների համար։ Ամեն օր Մարիամը մի նոր փորձարկում է անում, հետո էլ այդ մասին պատմում Facebook-ով մեկ։

«Ձանձրանալու մասին խոսք անգամ չի կարող գնալ․ հոգնում եմ, ուր մնաց՝ ձանձրանալ։ Խորհուրդ․ անպայման ֆիզիկապես շարժվեք, քայլեք, տանը մարզվեք, օրվա պլան մշակեք, աշխատանքային գրաֆիկի մեջ դրեք ձեզ, որպեսզի կյանքը բացարձակ կանգնած չթվա»,-ասում է Մարիամն ու հերթով թվում իր օրակարգի կետերը՝ նկարում է, կենտրոնի փոքրիկների համար տեսադասեր է պատրաստում, երբ վերջապես ազատ ժամանակ է մնում՝ ընթերցում է։

«Հայ «ջեբկիրներն» արդեն տնից են աշխատելու». ի՞նչ մեմեր է ստեղծել կորոնավիրուսը

«Նաիրյան» վոկալ անսամբլը ստիպված եղավ փորձերը դադարեցնել։ Տխրեցին, նեղսրտեցին, հետո հասկացան՝ ստեղծված իրավիճակը մարտահրավեր է, որի «հախից էլ կգան»։ Հեռավար փորձերը հեշտ չեն, որովհետև անսամբլի հինգ աղջիկներից յուրաքանչյուրը մի ձայնաբաժին է կատարում, բայց դե ստացվեց։

Նորագույն տեխնոլոգիաների հնարավորություններն օգտագործելով՝  նույնիսկ առանց մի տարածքում գտնվելու՝ փոքրիկ տեսահոլովակ պատրաստեցին։ Չշեղվեցին նաև իրենց  բացառիկությունից՝ երգերը պետք է ժեստերի լեզվով էլ մեկնաբանվեն, այնպես որ սուրդոթարգմանիչն էլ հեռավար թարգմանեց։

Ալվարդ Դավոյանը Ստեփանավանի մոտակայքում գտնվող Վարդաբլուր գյուղում է ապրում։ Ասում է՝ իրենց ընտանիքն առաջին օրից կարգապահ մեկուսացավ։ Վերջին անգամ գործով տանից դուրս է եկել մարտի 13-ին, Երևան էր եկել, գյուղ վերադարձավ, ու ընտանիքով փակվեցին աշխարհից։ Տանը մեծ ունեն, նրա առողջությունը վտանգել չեն ուզում։ Տիկին Ալվարդը զբաղվում է ոչ ավանդական մշակաբույսերի աճեցմամբ՝ ռուկոլա, կոլրաբի, արտիշոկ ու այսպես շարունակ։ Այնպես որ, ցերեկային ժամերին ձանձրանալու ժամանակ չկա։ Երեկոների համար էլ ընտանիքը հետաքրքիր, հին ու բարի ժամանց է գտել՝ լոտո են խաղում։

«Ախպոր պես, ասա, որ դու չես գրել, պռաշու ծեբյա». մեմեր՝ Փաշինյանի գրառման շուրջ

«Քանի որ կանխիկ դրամ չունենք, միայն քարտ ենք օգտագործում, հետևաբար գումարով չենք խաղում։ Ավելի լավ բան ենք մտածել՝ ով հաղթում է, հաջորդ ամբողջ օրվա ընթացքում ինքն է սուրճը պատրաստում։ Հաղթողը չի կարող չինքնաբացահյտվել, որովհետև սեղանի շուրջը նստած, անկախ իրենից մի շարժում անում է»,- ծիծաղելով պատմում է  տիկին Ալվարդն ու ավելացնում, որ լոտոյի մեջ շատ հարազատ մի բան էլ կա՝ խաղացողները, այսինքն՝ ընտանիքի չորս անդամները, տատիկից ժառանգած կոճակներն են օգտագործում, մեկին բաժին են հասել դեղին գույնի, մյուսին՝ կարմիր կոճակներն ու այսպես շարունակ։

Իսկ ամենավերջում ինքնախոստովանության ժամանակն է. վերջին անգամ տնից դուրս եմ եկել մարտի 16-ին. առցանց ռեժիմով աշխատելը տարօրինակ կողմեր ունի՝ աչքերդ բացում ես թե չէ, աշխատավայրում ես։ Գրքեր, ֆիլմեր, խոհանոցում հարսի շնորհքը ցույց տալու ամենօրյա փորձեր... Սրանք մի կողմ, ինքնամեկուսացման ժամանակ ես էլ ինձ համար լրիվ նոր զբաղմունք բացահայտեցի։

© Sputnik / Marianna PaytyanSputnik Արմենիայի լրագրող Մարիաննա Փայտյանը սկեսրոջ հետ այգեգործությամբ է զբաղվում մեկուսացման օրերին
Ինչպես են հայերը պայքարում մեկուսացումից չգժվելու դեմ, կամ մարտահրավեր, որի «հախից կգանք» - Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի լրագրող Մարիաննա Փայտյանը սկեսրոջ հետ այգեգործությամբ է զբաղվում մեկուսացման օրերին

Պարզվեց՝ հողի հետ աշխատելը բավականին հաճելի  է։  Կյանքում առաջին անգամ բահը ձեռքս վերցրեցի, հող փորեցի ու տարբեր տեսակի կանաչիների սերմեր ցանեցի։ Գյուղի խոնարհ հարս կարող էի լինել, թե ոչ, երևի մի քանի շաբաթից կերևա, երբ սերմերը կամ կծլեն կամ... բայց կարանտինային զբաղմունք ինձ համար գտա։ Առաջիկա ոչ անձրևային օրերին ինձ սպասում են լոլիկի, պղպեղի, վարունգի, դդմի  սերմերը։

Լրահոս
0