00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտակարգ դրության խստացումները՝ նոր մեմերի առիթ. ամենածիծաղաշարժ ձևաթղթերի ընտրանին

© Sputnik / Aram Nersesyan Город во время чрезвычайной ситуации (25 марта 2020). Ереван
 Город во время чрезвычайной ситуации (25 марта 2020). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համացանցի հայկական տիրույթի օգտատերերն արդեն երկու օր է՝ մրցում են տեղաշարժի մասին ձևաթուղթը ամենածիծաղելի ձևով լրացնելու հարցում։ Sputnik Արմենիան ներկայացնում է մեմերը, որոնք լացացնելու աստիճան ծիծաղեցրել են մեր խմբագրության աշխատակիցներին։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Հենց այն պահին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտակարգ դրության ռեժիմի խստացման մասին, ու պարետի մամուլի ծառայությունը հրապարակեց արտակարգ դրության ժամանակ տեղաշարժի ձևաթղթի օրինակը, սոցցանցերի հայկական տիրույթը լցվեց մեմերով ու կատակներով։

Полицейский в защитной маске на фоне баннера во время чрезвычайной ситуации (25 марта 2020). Ереван - Sputnik Արմենիա
Օրվա կադր. «երկրի հերթապահ» ոստիկանը դուրս է եկել կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագիծ

Այսուհետ տնից դուրս գալիս ցանկացած քաղաքացի անձնագրից բացի պետք է իր հետ ունենա ձևաթուղթ, որում նշված է տնից դուրս գալու նպատակը, ուղղությունը, վերադարձի մոտավոր ժամանակը և այլն։

Այսուհետ առանց անձը հաստատող փաստաթղթի ու թույլտվության տնից դուրս գալն արգելվում է

Կատակասեր հանրության երևակայությունը սահմաններ չունի, և նրանք իհարկե սկսել են իրենց սիրելիներից՝ քաղաքական գործիչներից։

Օրինակ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որը հայտնի է իր շատ կոլորիտային լեզվով, օգտատերերի կարծիքով՝ հետևյալ կերպ կլրացներ ձևաթուղթը.

«Անուն, ազգանուն՝ Գագիկ Ծառուկյան։

Ելքի ժամը՝ Ասենք թե 8։

Ելքի հասցե՝ Տնից՝ համապատասխան։

Այցելության վայրի հասցե և անվանում՝ Նորք սուրբ Վարակիչ։

Այցելության նպատակը՝ Բարություն։

Իսկ ամիս, ամսաթիվ նշելու տողում գրված է․ «Նառա, էսօր ամսի քանի՞սն ա»։

Գործարար Սամվել Ալեքսանյանը, իսկ ավելի ճիշտ՝ նրա օգնական Արմանը, այսպես կլրացներ ձևաթուղթը։

«Անուն, ազգանուն՝ Սամվել Ալեքսանյանը չի, օգնական Արմանն ա։

Այցելության վայրի հասցե և անվանում՝ Ռայոն»:

Իսկ ԱԱԾ նախկին ղեկավար «շատախոս» Արթուր Վանեցյանը հետևյալ ձևաթղթով տնից դուրս կգար․

«Անուն, ազգանուն՝ Արթուր Վանեցյան:

Ելքի ժամը՝ Չեմ պատասխանի այդ հարցին։

Ելքի հասցե՝ Չեմ պատասխանի այդ հարցին։

Այցելության հասցե և անվանում՝ Չեմ պատասխանի այդ հարցին։

Այցելության նպատակը՝ Չեմ պատասխանի այդ հարցին»։

Հետո ֆեյսբուքահայությունը քաղաքական գործիչներից անցել է համաշխարհային գրականությանը։

Մեծն Ֆյոդոր Դոստոևսկին բոլոր ժամանակներում արդիական է, ու նույնիսկ արտակարգ դրության օրերին Հայաստանում հիշում են նրա անմահ «Ոճիր և պատիժը»։

«Անուն, ազգանուն՝ Ռոդիոն Ռասկոլնիկով, Ռոմանովիչ։

Ելքի ժամը՝ 18:40:

Այցելության նպատակը՝ կացնահարել Այլոնա Իվանովնային։

Վերադարձի ակնկալվող ժամը՝ 19:20»։

Ոմանք էլ հիշել են Կարմիր գլխարկին․

«Անուն ազգանուն՝ Կարմիր գլխարկ։

Ելքի ժամը՝ 13:00․

Ելքի հասցե՝ Անտառային 134։

Այցելության վայրի հասցե և անվանում՝ Տատիկի տուն։

Այցելության նպատակը՝ Կարկանդակի առաքում։

Վերադարձի ակնկալվող ժամը՝ Գայլը կիմանա»։

Հայ դասական Խաչատուր Աբովյանի անհետացման հանգամանքները մինչ այժմ անհայտ են։ Յուրաքանչյուր հայ դպրոցական գիտի՝ ինչպես է մի անգամ առավոտյան Աբովյանը դուրս եկել տնից ու այլևս չի վերադարձել։ Տասնյակ օգտատերեր լրացրել են նրա ձևաթուղթը, մենք ընտրել ենք մեր կարծիքով ամենահաջող տարբերակը։

«Անուն, ազգանուն՝ Խաչատուր Աբովյան։

Ելքի ժամը՝ Առավոտյան մի վաղ ժամ։

Ելքի հասցե՝ Քանաքեռ գյուղ։

Այցելության վայրի հասցե և անվանում՝ Ըստ որոշ տեղեկությունների՝ Սիբիր։

Այցելության նպատակը՝ Ըստ որոշ տեղեկությունների՝ աքսոր։

Վերադարձի ակնկալվող ժամը՝ Անհայտ»։

Իսկ երեկ արդեն համացանցում արդեն ձեռքով, ոչ թե ֆոտոշոփով լրացրած ձևաթղթեր են հայտնվել։ Առավել հետաքրքիր են շան տերերի ու փոքր երեխաների մայրերի ձևաթղթերը։

Օրինակ՝ Ալեքս անունով տղան ձևաթուղթ է լրացրել տատին ու մորաքրոջը այցելելու համար։

«Անուն, ազգանուն՝ Ալեքս Աշոտի Եղիազարյան։

Ելքի ժամը՝ 13:45։

Այցելության նպատակը՝ Տատիս ու մորքուրիս կարոտել եմ։

Վերադարձի ժամը՝ Երբ հոգնեմ, կգամ տուն»։

Այստեղ էլ են կարոտել, ընդ որում՝ շատ մոտ ապրող մեկին։ Արտակարգ դրությունը մի կողմ, բայց հարևանների հետ սուրճ խմելը հայերի համար սուրբ արարողություն է։

«Անուն, ազգանուն՝ Իրինա Այվազյան։

Ելքի ժամը՝ 14:42:

Ելքի հասցե՝ 39 շ․, 54 բ:

Այցելության նպատակը՝ սրճըմպոց։

Այցելության վայրի հասցեն և անվանումը՝ 39 շ․,  55 բ․, Նանայենց օջախ։

Վերադարձի ակնկալվող ժամը՝ ակնկալվում է չվերադառնալ»։

Իսկ գեղեցիկ Արչին ներշնչել է տերերին և՛ ձևաթուղթ լրացնելու, և՛ անձնագիրը չմոռանալու հարցում։

«Անուն, ազգանուն՝ Արչի-յան։

Ելքի ժամը՝ 14:00։

Ելքի հասցե՝ Տնից։

Այցելության վայրի հասցե և անվանում՝ Դարպասից դուրս, ծառ, տրուբա։

Այցելության նպատակը՝ Նվազագույնը՝ միզել։

Վերադարձի ակնկալվող ժամը՝ Մեզից կախված»։

Զբոսնել են ուզում ոչ միայն կենդանիները, այլև երեխաները։ Մարկի ծնողները մանրամասն անկետա են լրացրել։

«Անուն, ազգանուն՝ Մարիամ Սարգսյան, Հայկ Հակոբյան։

Ելքի ժամը՝ 13:47:

Ելքի հասցե՝ Ամիրյան 24, բն․ 18 (տուն)։

Այցելության նպատակը՝ Հանել ենք երեխային (Հակոբյան Մարկ Հայկի) զբոսնելու։

Վերադարձի ակնկալվող ժամը՝ 14:30»։

Վերջում էլ՝ տեսողական մեմ, որում «միջին վիճակագրական Գագոն» չի ուզում դուրս գալ տնից ոչ թե վախենալու պատճառով, այլ պարզապես հավես չունի այդ ձևաթուղթը լրացնելու։

© Facebook / Артур МусаелянНеохота с бланком возиться
Արտակարգ դրության խստացումները՝ նոր մեմերի առիթ. ամենածիծաղաշարժ ձևաթղթերի ընտրանին - Sputnik Արմենիա
Неохота с бланком возиться

Հիշեցնենք` Հայաստանում մարտի 26–ի ժամը 10։00–ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 290 դեպք է գրանցվել։ Մարտի 16–ից ապրիլի 14-ը երկրում արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ մարտի 24–ի ժամը 23։59-ից խստացվել են արտակարգ դրության սահմանափակումները․ մեկ շաբաթ ՀՀ քաղաքացիները տնից դուրս գալու համար պետք է հիմնավոր պատճառ ունենան և ներկայացնեն անձնագիր ու պարետատան սահմանած ձևաթուղթ՝ ձեռագիր կամ տպագիր լրացրած։

Սահմանափակումները խախտողները կենթարկվեն վարչական, իսկ տնից դուրս գալու հետևանքով մեկ ուրիշին վարակելու դեպքում՝ քրեական պատասխանատվության։

Արտակարգ դրության ծիծաղելի կողմը․ ինչ մեմեր ու անեկդոտներ են շրջում համացանցում

Լրահոս
0