00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակվելու 13 դեպք է հաստատվել. մեկը բժիշկ է

© Sputnik / Armenuhi MkhoyanИнфекционная больница в Гюмри
Инфекционная больница в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կորոնավիրուսով վարակվածների բուժումը կազմակերպվում է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տուբերկուլյոզային բլոկում:

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik․ Շիրակի մարզում, ըստ վերջին տվյալների, արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 13 դեպք: Նրանցից մեկը ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկներից է: Լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, հավելելով, որ վարակված բժիշկը չի աշխատել ինֆեկցիոն հիվանդանոցի տուբերկուլյոզային բլոկում, որտեղ գտնվում են կորոնավիրուսի հաստատված դեպքերով հիվանդները:

«Ճիշտ է, նա այդ հատվածում չի աշխատել, բայց մեծ հավանականությամբ շփում է ունեցել այնպիսի մարդու հետ, որը մինչև թեստավորումն անցնելը բուժօգնության կարիք է ունեցել»,- հավելեց մարզպետը:

Այս ընթացքում մարզում գրանցվել է մահվան և ապաքինման մեկական դեպք: Վարակակիրների ճնշող մեծամասնությունը Գյումրուց են: Պետրոսյանը նշեց, որ մարզում շարունակվում է վարակակիրների շփման շրջանակի հստակեցումն ու նրանց հետ շփված անձանց մեկուսացումը:

Медицинский центр Гюмри (6 апреля 2020). Гюмри - Sputnik Արմենիա
Ինչպես է կորոնավիրուսով վարակված տղամարդը հայտնվել «Գյումրի» ԲԿ–ում. պարզաբանում է տնօրենը

«Այս պահին անչափ կարևոր է այդ շրջանակի լոկալիզացումը և ռիսկի շղթայի նվազեցումը: Կարևոր է, որ կարողանանք ամբողջությամբ դա նպատակին հասցնել»,-ասաց Պետրոսյանը:

Մեկուսացվածների մասին մարզպետը հստակ թիվ չնշեց, քանի որ այդ թիվը փոփոխվող է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ մի մասը ինքնամեկուսացվել է:

Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, Շիրակի մարզպետն ասաց, որ շենքային հնարավորությունների առումով Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցն այս պահին մոտ է ծանրաբեռնվածության:

«Այստեղ կա մի յուրահատկություն՝ 1 սենյակը տրամադրվում է 1 հիվանդի: Այս տեսակետից մենք մոտենում ենք ծանրաբեռնվածության շեմին, բայց հաշվի առնելով դուրս գրվողների թիվը, մենք ակնկալում ենք որ այլ տեղերում ծավալ մեծացնելու կարիք չենք ունենա, եթե ունենանք էլ, նաև դրան ենք պատրաստ»,-նշեց Պետրոսյանը:

Ամենատարօրինակ ապրիլի 1-ը. գյումրեցիները կատակում են նույնիսկ կարանտինի պայմաններում

Ի դեպ, պաշտոնական տվյալներով՝ բուժվել ու Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից դուրս է գրվել կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացի: Նրանցից 1-ն է Շիրակի մարզից: Մոտ օրերին սպասվում են նոր դուրս գրվողներ:

Հիշեցնենք՝ այսօրվա դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 921 է: Բուժվել է 138 մարդ, փաստացի բուժվում են 773–ը, մահվան ելքերը 10–ն են:

«Գյումրի» ԲԿ 29 աշխատակիցները կմեկուսացվեն. նրանք շփվել են վարակակիր քաղաքացու հետ

Լրահոս
0