00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ–ն ընդդեմ կորոնավիրուսի. «բարության վարակ» է պետք

© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել մեդիապահոցМедицинский работник измеряет температуру пассажиру в аэропорту Внуково
Медицинский работник измеряет температуру пассажиру в аэропорту Внуково - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրասիական բոլոր երկրները բախվել են կորոնավիրուսի համընդհանուր մարտահրավերին։ ԱՄՆ-ի և Եվրամիության փորձը ցույց է տալիս, որ վտանգը զգալի է նույնիսկ ամենազարգացած երկրների համար թե՛ առողջապահության, թե՛ տնտեսության զարգացման տեսանկյունից։

Նիկիտա Մենդկովիչ, Եվրասիական վերլուծական ակումբի նախագահ, Sputnik-ի համար։

Ապրիլի 10-ին նախատեսվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը՝ տնտեսական իրավիճակի կայունացման և համավարակի դեմ պայքարի միջոցառումների համաձայնեցման թեմայով։ ՀԱՊԿ երկրների միջև մշտական խորհրդակցություններ են ընթանում։

Բայց ի՞նչ աշխատանք է տարվում։ Ի՞նչ հաջողություններ ու ձախողումներ կան։

Վարակի դեմ պայքար

Զուտ բժշկական հարցերի լուծումը խնդրահարույց է դարձել ԱՊՀ շատ երկրների համար։ 1990-ականները մեծապես հարվածել էին բժշկությանը, տնտեսական անկումը լուրջ պատնեշ էր ստեղծել զարգացման համար։ Ու հիմա պարզվեց, որ շատ երկրներ ամենևին պատրաստ չեն համաճարակին, այդ թվում` բավական բարեկեցիկ Ղազախստանը, որը վերջերս մարդասիրական օգնության խնդրանքով դիմել է Ռուսաստանին։

Очереди мигрантов в УФМС - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսն ու «ռուսական» խոպանը․ հայերի ընտանիքները զրկվել են փողից

Ռուսական գործոնը կարևոր է, քանի որ հենց այս երկիրն է կարողացել պահպանել առաջադեմ բժշկությունն ու կենսաբանությունը, իսկ ՌԴ–ի մասնագիտական սարքավորումներն այսօր ձեռք է բերում անգամ ԱՄՆ-ն։ Դեռ ձմեռվա վերջին Մոսկվան Ղազախստանին, Ղրղզստանին և Տաջիկստանին, ինչպես նաև ԱՊՀ որոշ այլ երկրների կորոնավիրուսի հայտնաբերման թեստեր և անհրաժեշտ քիմիական ռեագենտների պաշար է փոխանցել։ Ղրղզստանը հայտարարել է, որ Մոսկվայից 7,5 հազար թեստ-համակարգ է ստացել, ինչը լիովին բավարարել է երկրում ախտորոշիչ միջոցների պահանջները։

Բացի այդ, Ռուսաստանում կորոնավիրուսի պատվաստանյութի երեք նախատիպ է ստեղծվել, որոնց փորձարկումը կսկսվի մայիսին։ Աշխատանքներին մասնակցում են հայտնի «Վեկտորը» (Նովոսիբիրսկ) և մի շարք այլ գիտական կենտրոններ։ Տվյալներ կան, որ Ռուսաստանը պատրաստ է թույլ տալ, որ ՀԱՊԿ և ԵԱՏՄ դաշնակից երկրների հետազոտական ինստիտուտներն էլ մասնակցեն պատվաստանյութի հետազոտության և ներդրման գործընթացներին։

Հնարավոր է նաև՝ օգնություն ցուցաբերվի ինքնամեկուսացման գործընթացի կարգավորման հարցում։ Ռուսական «Յանդեքսը» 24 ժամվա ընթացքում մարդկանց ակտիվության մոնիտորինգի համակարգ է մշակել («Ինքնամեկուսացման ցուցիչ»), որը հիմա գործում է ՌԴ քաղաքներում, ինչպես նաև փորձնական գործարկում է անցնում Մինսկում, Երևանում և Նուր-Սուլթանում։ Հետագայում ծրագիրը կարող է ընդլայնվել և օգնել հարևան երկրների հակահամաճարակային միջոցների արդյունավետության գնահատման հարցում։

Գիտնականները կորոնավիրուսի դեմ նոր դեղամիջոց են հայտնաբերել

Եվ վերջապես քննարկվում է անհետաձգելի օգնության տարբերակը (ռուսական ռազմաբժիշկներն այդօրինակ գործողություն են իրականացրել Իտալիայում), սակայն առայժմ Եվրասիական դաշինքի մյուս երկրներն աշխատում են գլուխ հանել սեփական ուժերով։ Այսպես, Ղազախստանն անգամ մոբիլիզացրել է պահեստային զորքերը, որպեսզի հետագայում գործարկի համաճարակի դեմ պայքարում:

Բոլորը նույն խնդիրն ունեն

Կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ համաճարակի ուղղակի ազդեցությունը սահմանափակված է եվրասիական տարածքում, բայց որոշ պարտադրված քայլեր վնաս են հասցնում միջազգային առևտրին` ներառյալ առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրումը։ Համավարակն արդեն սկսել է գործի դնել, այսպես կոչված, «քաղցի պարույրը»` կոտրելով պարենամթերքի մատակարարումների շղթաները։

Дезинфекционные работы в Шираке - Sputnik Արմենիա
Վերջ «խոպանին». կառավարությունը կօգնի Հայաստանում վաստակել հանապազօրյա հացը

Այս խնդիրը ԵԱՏՄ իրավասության տակ է։ Մասնավորապես, Եվրասիական կոմիտեն մի շարք պարենային ապրանքներ դեպի երրորդ երկրներ արտահանելու արգելք է մտցրել, այդ թվում` ալյուրն ու նպարեղենը, որպեսզի տանը փակված մարդիկ ուտելիքի խնդիր չունենան։ Դա անհանգստացրել է սահմանակից երկրներին, օրինակ` Ուզբեկստանին և Տաջիկստանին։ Բայց տեղի իշխանությունները հավատացնում են, որ առայժմ պահուստների հաշվին կարողանում են գլուխ հանել, թեև ապրանքների մանրածախ գներն աճում են։

Գլխավոր ձեռքբերումը բեռնափոխադրումների պահպանումն է՝ չնայած ուղևորափոխադրման սահմանափակումներին։ Պետական մարմինների և բիզնեսի ներկայացուցիչների աշխատանքը թույլ է տվել պահպանել երկաթուղային, ջրային հաղորդակցությունը և ավտոմոբիլային բեռնափոխադրումների մի մասը։ Դա թույլ է տալիս ապահովել սննդամթերքի մատակարարումը ԵԱՏՄ-ի բոլոր կետերում։

Կարևոր նորություն է նաև այն, որ Ռուսաստանը չեղարկել է ձավարեղենի արտահանման արգելքը, միաժամանակ քվոտավորում է մի շարք պարենային ապրանքների արտահանումը, բայց ամբողջովին չի դադարեցնում, ինչպես դա արեց Ղազախստանը։ Իշխանությունները հայտարարել են, որ չնայած համաճարակին՝ ագրոարդյունաբերական համալիրը շարունակելու է աշխատել, և սկսվել են ցանքի աշխատանքները։ Բելառուսը նույնպես խոստացել է պահպանել պարենամթերքի մատակարարումները։

Մինչև 100 թեստի պատասխան` մեկ օրում. Ռուսաստանից բերված շարժական լաբորատորիան բացազատվել է

Կենտրոնական Ասիայի երկրները, այդ թվում` «փակված» Ղազախստանը, կախված են ռուսական մսամթերքի և ձկնամթերքի, ինչպես նաև շաքարի և որոշ այլ պարենային ապրանքների մատակարարումից։ Հաշվի առնելով ղազախական մատակարարման ընդհատումը` Ռուսաստանը նաև ստիպված կլինի հագեցնել եվրասիական ի շարք երկրների հացահատիկային շուկաները։

Առավել բարդ է բժշկական դիմակների և որոշ դեղամիջոցների հարցը։ Դրանց պահանջարկը կտրուկ մեծացել է, բայց հույս կա, որ խնդիրները մոտ ապագայում կլուծվեն համատեղ ուժերով։ Պետք է նշել, որ այս հարցում մեծ է նաև Չինաստանի մատակարարումների դերը։ Այդ երկիրը երախտապարտ է Ռուսաստանին համաճարակի առաջին փուլում ցուցաբերած օգնության համար և հիմա փորձում է պատասխանել փոխադարձ օգնությամբ։

Աշխատանքի մարդիկ

Վիրուսը չէր կարող չդիպչել աշխատաշուկային։ ԵԱՏՄ երկրների սպասարկման ոլորտի ձեռնարկությունների մեծ մասը դադարեցրել է աշխատանքը, կրճատվել են տրանսպորտային փոխադրումները, կանգնեցված է ընկերությունների մի մասի աշխատանքը։ Հատկապես բարդ վիճակում են հայտնվել միության այլ երկրների տարածքներում գտնվող աշխատանքային միգրանտները, որոնք զրկվել են աշխատանքից և բախվել հայրենիք վերադառնալու սահմանափակումներին։

Международный аэропорт Домодедово (6 апреля 2020). Москва - Sputnik Արմենիա
ՌԴ–ում Հայաստանի դեսպանությունը պատրաստ է օգնել աշխատանքը կորցրած հայերին

ԱՊՀ երկրների մեծ մասը չի կարող սեփական քաղաքացիների տարհանման այնպիսի մասշտաբային գործողություններ թույլ տալ իրեն, ինչպիսին իրականացրեց Ռուսաստանը, որը մարտի 23-ին հայրենիք տեղափոխեց արտասահմանում աշխատող կամ հանգստացող իր ավելի քանի 330 հազար քաղաքացիներին։ Իսկ ռուսական օդանավակայաններում Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի հարյուրավոր քաղաքացիներ են մնացել, որոնց ազգային ավիափոխադրողները տեղափոխել չեն կարող չվերթերի կրճատման և տոմսերի մեծ պահանջարկի պատճառով։ Դեսպանատունը չարտերային չվերթերի շարք է կազմակերպում, բայց հոսքը դեռ չեն կարողանում հաղթահարել։

Մնացականյանն ու Լավրովը զրուցել են հեռախոսով. խոսել են կորոնավիրուսի մասին

Ռուսաստանի իշխանությունները ջանում են նվազեցնել ի հայտ եկող խնդիրները։ ՆԳՆ–ն արդեն հայտարարել է, որ եթե միգրանտը դիմում ներկայացնի տարածքային մարմին, Ռուսաստանում գտնվելու թույլտվությունը մեխանիկորեն կերկարաձգվի։ Ժամկետների խախտման տուգանքները չեղարկվել են ֆորսմաժորային իրավիճակի պատճառով։ Սակայն իշխանությունը չի կարող լուծել օտարերկրացիների կացարանի և աշխատանքի հետ կապված բոլոր խնդիրները։

Ամենաքիչը տուժել են նրանք, ովքեր աշխատում էին արտադրության ոլորտում։ Մի շարք ընկերություններ շարունակում են գործել, այդ թվում` սննդամթերքի սպառմամբ զբաղվող խանութները, բազմաթիվ շինհրապարակներ, ագրարային և արդյունաբերական ձեռնարկություններ։ Խիստ սահմանափակման վայրերում աշխատակիցների համար անցագրեր են ձևակերպում։ Սակայն սրճարաններն ու վարսավիրանոցները փակվում են, իսկ տաքսի ծառայության պահանջարկը խիստ նվազել է։

Երկրում օրինական հիմունքով աշխատողները, հատկապես ԵԱՏՄ–ից եկած միգրանտները, կօգտվեն ռուսաստանցիներին վերաբերող սոցիալական պաշտպանության միջոցների մեծ մասից, և ինքնամեկուսացման ռեժիմի ավարտից հետ նրանք չեն կորցնի աշխատանքը։ Սակայն պաշտոնական գրանցում և նվազագույն խնայողություններ չունեցող մարդիկ բարդ իրավիճակում են հայտնվել, որը ցանկացած պետության պատասխանատվությունից դուրս է։

Այստեղ կարող են օգնել միայն հասարակ մարդիկ և «բարության վիրուսը» (լրագրողներն այդպես են անվանել ճգնաժամի ժամանակ փոխադարձ աջակցության աճը)։ Ռուսական պարբերականներից մեկն օրինակ է բերում Մոսկվայի սրճարաններից մեկի սեփականատեր, Անզիրատ անունով ղրղըզ աղջկա պատմությունը։ Նա պայմանավորվել է, որ կարանտինի ժամանակահատվածում վարձակալության վճար չի տալու, և բախվելով մոսկվացիների բարությանը` ինքն էլ է փորձում օգնել աշխատակիցներին. թույլ է տվել, որ նրանք, ովքեր զրկվել են բնակարանի վարձերի վճարման գումարից, ապրեն փակ սրճարանի տարածքում, օգնում է մթերքով, փորձում է սոցցանցերի միջոցով համակարգել ղրղզստանցիների փոխադարձ օգնության նախագծերը։

Փոխօգնության այսօրինակ դեպքերն ու մերձավորի բարդ վիճակը հասկանալու կարողությունը միակ իրական պատասխանն են կորոնավիրուսի ճգնաժամի բազմաթիվ հետևանքներին։

Ուրի՞շ ինչ անել

Ճգնաժամը ցույց տվեց, որ համագործակցության նոր մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտություն կա, գոնե մինչև դրա ավարտը։ Նախ` խոսքը պարենի և դեղորայքի շուկայի կառավարումն է։ Պետք է իրատեսորեն գնահատել ունեցած պահուստները, արտադրության ծավալները և սպառման մակարդակը տարբեր սցենարների դեպքում` ԵԱՏՄ ներսում առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի սահմանափակումը նվազեցնելու և դեֆիցիտի առաջացման ռիսկը բացառելու համար։ Անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ հիմնական մթերատեսակների մասով միությունը կարող է բավարարել սեփական պահանջարկը, պարզապես պետք է կարգավորել տեղափոխման և իրացման համակարգը։

Политолог Александр Маркаров - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մարկարով. «Փոխգործակցության համատեսքստում կարևորվում է քաղաքացիների վերադարձի հարցը»

Ոչ պակաս կարևոր քայլ կլիներ կարանտինային պահանջների համաժամանակեցումը` ԵԱՏՄ երկրների միջև տրանսպորտի աշխատանքի սահմանափակումները կրճատելու համար։ Օպտիմալ տարբերակ կլիներ, եթե բոլորը ժամանակավորապես խստացնեին ձեռնարկվող միջոցները` վարակվածների թվի աճը կանգնեցնելու համար, այնուհետև ավիահաղորդակցությունն աստիճանաբար վերսկսվեր, թեկուզ բժշկական ծառայությունների կողմից տրամադրվող հատուկ վիզային համակարգի կիրառմամբ։

Իսկ աշխատաշուկայում պետք է ավելի ճկուն միջոցներ ձեռնարկել։ Ռուսաստանում որոշ ձեռնարկությունների փակման ֆոնին այն ընկերությունները, որոնք զբաղվում են ապրանքների առաքմամբ, լրացուցիչ աշխատակիցներ են ընդունում։ Աշխատողների մեծ պահանջարկ կա կառուցվող բժշկական օբյեկտների շինարարության գործում։ Սպասվում է գյուղատնտեսական աշխատողների գերբարձր սեզոնային պահանջարկ։ ԵԱՏՄ–ի շրջանակում անհրաժեշտ է ստեղծել աշխատաշուկայի փոփոխությունների մասին իրազեկման կենտրոնացված համակարգ, որի ստեղծման հարցում պետք է մասնակցություն ունենան և՛ կոնկրետ երկրի իշխանությունները, և՛ դեսպանատները, որոնք երկար ժամանակ իրենց հեռու էին պահում միգրանտների զբաղվածության խնդիրը լուծելուց։

Եվ վերջապես համընդհանուր սպառնալիքի ֆոնին տարրական փոխադարձ օգնություն ու կորոնավիրուսին հակադրվող «բարության վիրուս» է պետք, ընդ որում` և՛ կառավարությունների կողմից, և՛ հասարակ քաղաքացիների։

Լրահոս
0