https://arm.sputniknews.ru/20200408/Mnacakanyann-u-Zarify-qnnarkel-en-koronavirusi-teman-22667014.html
Մնացականյանն ու Զարիֆը քննարկել են կորոնավիրուսի թեման
Մնացականյանն ու Զարիֆը քննարկել են կորոնավիրուսի թեման
Sputnik Արմենիա
Մնացականյան–Զարիֆ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ստեղծված պայմաններում հայ-իրանական համագործակցությանը: 08.04.2020, Sputnik Արմենիա
2020-04-08T19:59+0400
2020-04-08T19:59+0400
2020-04-08T19:59+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2086/32/20863225_0:0:1600:901_1920x0_80_0_0_60734a3daeb2d01bce6f206f0038a799.jpg
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2086/32/20863225_180:0:1600:1065_1920x0_80_0_0_49058af9db54f1843575a489576cedbd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , մոհամմադ ջավադ զարիֆ, զոհրաբ մնացականյան, իրանի իսլամական հանրապետություն, կորոնավիրուսը հայաստանում և արցախում
հայաստան, հասարակություն , մոհամմադ ջավադ զարիֆ, զոհրաբ մնացականյան, իրանի իսլամական հանրապետություն, կորոնավիրուսը հայաստանում և արցախում
Մնացականյանն ու Զարիֆը քննարկել են կորոնավիրուսի թեման
Մնացականյան–Զարիֆ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ստեղծված պայմաններում հայ-իրանական համագործակցությանը:
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ին իրանական կողմի նախաձեռնությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:
«Զրուցակիցները մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ գործադրվող ջանքերի վերաբերյալ: Նախարար Զարիֆը Իրանի կառավարության անունից ցավակցել է հայ գործընկերոջը՝ կորոնավիրուսի հետևանքով գրանցված զոհերի կապակցությամբ և զորակցություն մաղթել հայ ժողովրդին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Մնացականյանը շնորհավորել է իրանցի գործընկերոջը և քննարկել կորոնավիրուսի հետ կապված հարցեր
ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրել է ՀՀ կառավարության՝ համավարակի տարածման դեմ արդյունավետ պայքարի ուղղությամբ գործադրվող ջանքերը և բարձր է գնահատել Իրանի կողմից արտահայտված զորակցությունը: Անդրադարձ է կատարվել նաև կորոնավիրուսի դեմ համընդհանուր պայքարին և ստեղծված պայմաններում հայ-իրանական համագործակցությանը:
Հիշեցնենք, որ Մնացականյանն այսօր հեռախոսազրույց էր ունեցել նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նրանց զրույցի թեման նույնպես կորոնավիրուսի հաղթահարումն է եղել։