00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն աջակցում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ գլոբալ հրադադարի կոչին. Մնացականյան

© Sputnik / Aram NersesyanМинистр иностранных дел Армении Зограб Мнацаканян на совместная пресс-конференция с иорданским коллегой (2 декабря 2019). Еревaн
Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян на совместная пресс-конференция с иорданским коллегой (2 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հակամարտող երկրներին հրադադարի կոչ է արել՝ աշխարհի առաջ ծառացած կորոնավիրուսային համավարակի պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի –Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ի իր միկրոբլոկում անդրադարձել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի` աշխարհի բոլոր անկյուններում գլոբալ հրադադարի կոչին և նշել, որ Հայաստանը միանում և աջակցում է այդ կոչին:

«Հայաստանը լիակատար աջակցություն է հայտնում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կոչին, որտեղ նա նշում է, որ մինչ ողջ մարդկությունը պայքարում է ընդդեմ ընդհանուր թշնամու՝ COVID-19-ի, աշխարհի բոլոր անկյուններում պետք է հաստատել գլոբալ հրադադար»,-գրել է Մնացականյանը:

Самолет авиакомпаний Аэрофлот в аэропорту Звартноц - Sputnik Արմենիա
«Աերոֆլոտը»  կրճատում է դեպի Հայաստան թռիչքների հաճախականությունը

Նշենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հակամարտող երկրներին հրադադարի կոչ է արել՝ աշխարհի առաջ ծառացած կորոնավիրուսային համաճարակի պատճառով:

«COVID19-ը ազգային, էթնիկ, կրոնական պատկանելիություն չի ճանաչում: Այն խոցում է բոլորին: Այս ամենի ֆոնին ամբողջ աշխարհում շարունակվում են զինված հակամարտությունները և առավել խոցելիները ամենաբարձր գինն են վճարում: Այդ պատճառով անհապաղ գլոբալ հրադադարի կոչ եմ անում»,-գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Twitter-ում:

Նա նշել է, որ պատերազմից տուժած երկրներում առողջապահական համակարգերը փլուզվել են: Փախստակնները, տեղահանված անձինք կրկնակի խոցելի են դարձել: «Վերջ տվեք պատերազմին և եկեք պայքարենք այն հիվանդության դեմ, որը փչացնում է մեր աշխարհը»,-ասել է նա:

ԱԻՆ–ը կորոնավիրուսի վերաբերյալ 233 զանգ է ստացել

Նշենք, որ այսօր ադրբեջանական մամուլը գրել էր, թե իբր պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները «Գերանբոյի ուղղությամբ դիմել են սադրանքի և չեզոք գոտում թողել մեկ զինծառայողի, ինչին ի պատասխան Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որով վստահեցրեց, որ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե հայկական կողմը զոհ ունի, սուտ է։

Արցախի ՊՆ–ն կոչ արեց ադրբեջանական կողմին զերծ մնալ իրադրությունն արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից և չգնալ հետագա լարման:

Լրահոս
0