«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկները գիշերն ազատ ժամերին իրենց ոգեշնչելու և հիվանդների բուժան գործընթացին դրական էմոցիաններով նպաստելու ձև են գտել։ Նրանք հիվանդանոցում Կարնո քոչարի են պարում։
Տեսանյութն իր էջում հրապարակել է Աննա Բալյան անուն-ազգանունով օգտատերը և գրել. «Գիշերն ազատ պահ էինք գտել ուժներս Կարնո քոչարիով վերականգնելու: Դուք տանը սենց բան չանեք...»։
Նա կրկին հասարակությանը հորդորել է մնալ տանը, պահպանել սոցիալական հեռավորությունը։
Տեսանյութը շատերին է դուր եկել, օգտատերերը շնորհակալություն են հայտնել բժիշկներին իրենց անձնուրաց աշխատանքի համար։ Եղել են մարդիկ, ովքեր նշել են, որ քոչարին մեր հաղթական պարն է, հիշել են, որ մեր պապերն այն պարել են Բառլինում` Հայրենական մեծ պատերազմի ավարտին, այն պարել ենք նաև Արցախում և նշել, որ այստեղ էլ քոչարիով կհաղթենք։
Շաբաթական երկու օր մեկուսացվածները համերգ «կգնան». համերգաշարը կբացի Համասյանը
Կարնո քոչարին հայկական պարի տարատեսակներից է, այն հիմնականում պարել են Կարինի շրջանում։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակված քաղաքացիները բուժում են ստանում հենց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։
Ապրիլի 6–ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 822–ի։ 8 մարդ մահացել է, բուժվել է 63 մարդ։ Բուժվողների թիվն այս պահի դրությամբ 763 է։
Համաճարակի ողնաշարը հաջողվել է ջարդե՞լ. Փաշինյանը լավ լուր հայտնեց
Հիշեցնենք, որ կորոնովիրուսի տարածման կանխարգելման համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն է սահմանվել։
Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև ապրիլի 12-ը գործում են արտակարգ ռեժիմի խստացման պայմաններ. չի աշխատում հասարակական տրանսպորտը, 39 տարվա մեջ առաջին անգամ գործունեությունը դադարեցրել է Երևանի մետրոպոլիտենը: Քաղաքացիները տնից դուրս գալ կարող են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ իրենց հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և հատուկ ձևաթուղթ: