00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ է սպասվում Հայաստանին գազի գնի հարցում. փոխվարչապետը փակագծեր է բացում

© Sputnik / Asatur YesayantsВрио вице-премьера Армении Мгер Григорян на международном форуме "Евразийская неделя" (23 октября 2018). Еревaн
Врио вице-премьера Армении Мгер Григорян на международном форуме Евразийская неделя (23 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեկնաբանել է «Գազպրոմ Արմենիայի» հայտն ու ներկայացրել հայկական կողմի սպասումները առաջիկա բանակցություններից։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. ՀՀ սպառողներին մատակարարվող գազի գնի բարձրացման մասին «Գազպրոմ Արմենիայի» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ) ներկայացրած հայտը հայկական կողմի համար սպասելի էր։ Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում  հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

ОАО Газпром - Sputnik Արմենիա
Հայաստանը փորձում է պահպանել գազի սակագինը՝ սահմանին այն նվազեցնելու հաշվին

Նա թեև ընկերության այդ մտադրությունը ադեկվատ որակեց, բայց վստահեցրեց, որ ՀԾԿՀ–ն մանրամասն կուսումնասիրի «Գազպրոմ Արմենիայի» հայտն ու դրանում բերված փաստարկները և դրանք մասնագետների մեկնաբանությամբ կներկայացնի նաև հանրությանը։
«Հայցվող թանկացումը 11 տոկոս է, և եթե անգամ վատագույն սցենարով գնանք ու չհաջողվի սահմանին գազի գինը փոփոխել այս ընթացքում, նույնիսկ այդ պարագայում, ես կարծում եմ ներքին բաշխումներ անելու հնարավորությունները շատ են»,– ասաց Գրիգորյանը։
Նա նշեց նաև, որ 10 տոկոս թանկացումը հավասար է 20 մլրդ դրամի, որը հնարավոր է բալանսավորել` սոցիալական ու տնտեսական հետևանքներից խուսափելու համար։

«Իհարկե բոլորիս ցանկությունն է, որ գազի սակագնի թանկացում տեղի չունենա, և իհարկե ցանկություն կա, որ գազի սակագինը նվազի»,– նշեց Գրիգորյանը` հիշեցնելով, որ հայկական կողմը դիմել էր «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլերին` գազի գինը սահմանին վերանայելու խնդրանքով։

Փոխվարչապետը չցանկացավ բացահայտել ռուսական կողմի հետ բանակցությունների թվային ու գնային մանրամասները, բայց նշեց, որ գազի գնման երկու պայմանագրի տարբերակ կա` ֆիքսված և լողացող սակագնով։
Գրիգորյանի խոսքով՝ ներկա պահին ֆիքսված սակագինը հայկական կողմի համար ավելի ձեռնտու է, իսկ լողացող տարբերակն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր։ 

Газовая конфорка - Sputnik Արմենիա
«Գազպրոմ Արմենիան» առաջարկում է որոշ սպառողների համար գազի գինը բարձրացնել 36%-ով

«Այստեղ կա մի էական վտանգ, որ ժամանակի մեջ գազի գնի տատանումներն անմիջապես կանդրառանան գազի սակագնի վրա։ Մենք մի անգամ նման բան քննարկել ենք ռուսական կողմի հետ, բայց որոշում ենք կայացրել, որ նման քայլի գնալը վաղ է։ Բայց հիմա, հաշվի առնելով այն, թե ինչ կատարվեց նավթի, գազի և էներգառեսուրսների շուկայում, և հասկանալով, թե ինչ կկատարվի միջնաժամկետ ապագայում, կարծում եմ, որ այս հարցն ապագայում դարձյալ կդառնա օրակարգային»,– ընդգծեց նա։ 
Եթե անգամ պայմանավորվածությունների արդյունքում սպառողի համար գազի գինն այնուամենայնիվ բարձրանա, Մհեր Գրիգորյանը չբացառեց, որ ՀՀ կառավարությունը սուբսիդավորման ծրագրեր կիրականացնի` սպառողներին սոցիալական դժվարություններից զերծ պահելու համար։
Հարցի հանգուցալուծումը ՀՀ փոխվարչապետի դիտարկմամբ հայտնի կդառնա մինչև ամառ։

Մարտի 31-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն հայտարարություն էր տարածել, որում նշված էր՝ ընկերությունը մտադիր է դիմել ՀԾԿՀ–ին 2020 թվականի հուլիսի 1-ից գազի սակագնի վերանայման հարցով։

Ներկայումս գործում են հինգ սպառողական խմբեր, որոնց համար սահմանված են տարբեր սակագներ։ Այդ խմբերի համար սահմանված սակագների միջին կշռութայինն այս պահին կազմում է 255 դոլար, հայտով առաջարկվում է այն սահմանել 283 դոլար։
Ըստ հայտում ներկայացված առաջարկի՝ գազը որոշ խմբերի համար կէժանանա, որոշների համար՝ կթանկանա։ Հաշվարկները բխում են սահմանին 165 դոլար գնին գումարած ընկերության մարժան, որի չափը պետք է քննարկի և հաստատի ՀԾԿՀ-ն, եթե այն հիմնավորված համարվի:

Ավելի վաղ ՀԾԿՀ–ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ «Գազպրոմ Արմենիայի» հայտը կուսումնասիրեն այն ստանալու պահից 80 օրյա ժամկետում։

Ара Марджанян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մարջանյան. «ՌԴ–ից մատակարարվող գազի գնի նվազման համար կան իրական հիմքեր»

Հիշեցնենք` 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի համար ռուսական գազի գինը պահպանվել է 2019 թվականի մակարդակում ՝ հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար՝ 2018 թվականի 150 դոլարի փոխարեն։

Ընդ որում` Հայաստանի ներսում սպառողների համար սակագներն արդեն երկրորդ տարին է` չեն փոխվում. տնային տնտեսությունների համար գազի գինը նախկինի պես կազմում է 139 հազար դրամ (հազար խորանարդ մետրի դիմաց) կամ մոտավորապես 290 դոլար:
«Գազպրոմ» ԲԲԸ–ի դուստր ընկերություն «Գազպրոմ Արմենիային» է պատկանում Հայաստանի գազատրանսպորտային ցանցը և աշխատում է ՀՀ ՀԾԿՀ սահմանած կանոններով։

Լրահոս
0