00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Գազպրոմ Արմենիան» առաջարկում է որոշ սպառողների համար գազի գինը բարձրացնել 36%-ով

© Sputnik / Александр ВильфГазовая конфорка
Газовая конфорка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատրաստվում է դիմել ՀԾԿՀ, որպեսզի հուլիսի 1-ից վերանայվի գազի գինը։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը և «Տրանսգազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մտադիր են դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` սպառողներին վաճառվող բնական գազի սակագների, ինչպես նաև գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման («Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ), բնական գազի բաշխման («Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ) և բնական գազի փոխադրման («Տրանսգազ» ՍՊԸ) սակագների վերանայման հայտերով։ Ընկերության հայտարարությունը հրապարակվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում։

Вице-премьер Армении Мгер Григорян на совместном заседании контрольных палат стран Евразийского союза (28 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մհեր Գրիգորյանը ռուսական կողմին առաջարկում է գազի գնի նվազեցման շուրջ բանակցություն սկսել

Ըստ հայտարարության՝ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է 2020թ. հուլիսի 1-ից որոշ սպառողների համար բնական գազի գինը բարձրացնել 36 տոկոսով։

Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի գործող սակագինը 100,000 դրամ է։ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է սակագինը դարձնել 135,909.6 դրամ։

Սակայն ընկերությունը նախատեսում է որոշ չափով նվազեցնել ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող գազի սակագինը՝ յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի դիմաց առաջարկելով 135,909.6 դրամ` գործող 139 000 դրամի փոխարեն։

Մարջանյան. «ՌԴ–ից մատակարարվող գազի գնի նվազման համար կան իրական հիմքեր»

Հիշեցնենք` 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի համար ռուսական գազի գինը պահպանվել է 2019 թվականի մակարդակում ՝ հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար՝ 2018 թվականի 150 դոլարի փոխարեն։ Ընդ որում` Հայաստանի ներսում սպառողների համար սակագներն արդեն երկրորդ տարին է` չեն փոխվում. տնային տնտեսությունների համար գազի գինը նախկինի պես կազմում է 139 հազար դրամ (հազար խորանարդ մետրի դիմաց) կամ մոտավորապես 290 դոլար:

Խափանումներ դեպի Հայաստան հեղուկ գազի մատակարարման հարցում. խնդիրն արդեն լուծվե՞լ է

Երեկ տեղեկացրել էինք, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին և նշել, որ մեր երկիրը պատեհաժամ է համարում Հայաստանի և Վրաստանի սահմանին հազար խորանարդ մետրի համար գազի գինը նվազեցնելու, ինչպես նաև գազի համար վճարումը ազգային արժույթով կատարելու վերաբերյալ կանոն սահմանելու հարցերի քննարկումը։

Լրահոս
0