00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ տարբերություն` վիրուսից կմեռնենք, թե սովից․ բազմազավակ մոր խնդիրներն ու կորոնավիրուսը

© Sputnik / Astxik Suqiasyan Шестеро детей Тинатин Ераносян
 Шестеро детей Тинатин Ераносян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նպաստառու, բազմազավակ ընտանիքների համար այս օրերին սոցիալական աջակցության որևէ ծրագրի չկա: Ծնողներից շատերը լուրջ խնդրի առաջ են կանգնած։ Այս ու այն կողմ ընկած ելք են փնտրում, բայց բոլոր տեղերից նույն պատասխանն է` որևէ աջակցության ծրագրի շահառու չեք։

Աստղիկ Սուքիասյան, Sputnik Արմենիա

Sputnik Արմենիա լրատվական գործակալությունը սոցցանցային էջերով հաճախ է քաղաքացիներից հաղորդագրություններ ստանում, որոնք խնդրում են այս կամ այն հարցով օգնել։ Բազմազավակ մայր Թինաթին Սարգսյանից ստացած հաղորդագրությունը ճարահատյալ մոր աղերս էր, որն իրավունք չունեինք անտեսելու։

«Խնդրում եմ ձեզ, օգնեք ինձ ձայնս լսելի դարձնեմ։ Միայնակ մայր եմ, բայց այսքան տարի ամեն բան արել եմ, որ 6 երեխաներիս ըստ պահանջի պահեմ։ Ժամանակ առ ժամանակ օրավարձով աշխատել եմ, բայց արդեն քանի օր է այս իրադրության պատճառով չեմ կարողանում տնից դուրս գալ․․․արդեն մեկ շաբաթ է` մեր տանը նորմալ ուտելու բան չկա, երեխաներս սոված են, ինչ տարբերություն` վիրուսից կմեռնենք, թե սովից: Օգնեք․․․»,-գրված էր հաղորդագրության մեջ։

© Sputnik / Astxik SuqiasyanԹինաթին Սարգսյանն իր 6 զավակների հետ
Ի՞նչ տարբերություն` վիրուսից կմեռնենք, թե սովից․ բազմազավակ մոր խնդիրներն ու կորոնավիրուսը - Sputnik Արմենիա
Թինաթին Սարգսյանն իր 6 զավակների հետ

Նման տողերից հետո, դժվար է մնալ տանն ու ձևացնել, որ ոչինչ էլ չի եղել։

2 ժամ անց արդեն Չարբախի Շիրակ փողոցում գտնվող շենքի մոտ էի։ Թինաթինը, տեղեկանալով, որ գնում եմ իրեն լսելու, ավագ որդուն ուղարկել էր ինձ դիմավորելու։

Դեռ բնակարանի դռան մոտ չէինք հասել, երեխաներն անհամբեր բացեցին դուռն ու ինձ ներս հրավիրեցին։

Տունը փոքր էր, չվերանորոգած, բաց դռնից այնկողմ  նշմարում էին 2 մահճակալները։ Երեխաներից 3-ը տատիկի հետ քնում են այդ մահճակալների վրա, իսկ երեքը մայրիկի հետ ստիպված են քնել հատակին։ Տարրական կենցաղային պայմաններ տանը կան, միայն թե գազի կաթսան վաղուց փոխելու ժամանակն է։ Անսարքության պատճառով հաճախ է գազի արտահոսք լինում։

Երեխաները, ինձ դիմավորելուց հետո, մի մարդու պես տեղավորվեցին աթոռների վրա ու սկսեցին ուշադիր լսել իմ ու մայրիկի խոսակցությունը։ Նրանցից ամենափոքրն անգամ, որը 4 տարեկան է, չընդհատեց մեզ, անգամ չարաճճիություն չարեց, քաղցրավենիք չուզեց․․․ մի տեսակ տխուր հասունություն կա այս երեխաների մեջ։ Նրանց դեմքին ժպիտ հայտնվեց միայն այն ժամանակ, երբ մայրը սկսեց ներկայացնել իրենց ու նշել նրանց ծննդյան տարեթվերն ու օրերը։

SOS - Детские деревни, Котайк - Sputnik Արմենիա
Բազմազավակ ընտանիքները կբավարարվեն միայն նպաստով. աջակցություն նախատեսված չէ

Գուցե գտնվեն մարդիկ, որոնք կմեղադրեն կնոջն ու նրա նման ծնողներին` շատ երեխաներ ունենալու համար։ Իսկ ի՞նչ է անում պետությունն այս դժվարին պահին բազմազավակ ընտանիքների համար։ Կորոնավիրուսի պատճառով ստեղծված վիճակից ելնելով` կառավարությունը որոշում կայացրեց, որ մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող այն ընտանիքները, որոնցում ծնողները 2020թ-ի մարտի 12-ից մինչև մարտի 31-ը գրանցված աշխատանք չեն ունեցել, նպաստառու չեն եղել, չեն ունեցել ԱՁ, աջակցություն կստանան՝  յուրաքանչյուր երեխայի համար միանվագ 26 500 դրամ: Իսկ բազմազավակ ընտանիքները  ստիպված են բավարարվել սոցիալական նպաստով։

Օրինակ` Թինաթինը 6 երեխաների համար պետությունից ստանում է 63 000 դրամ նպաստ։ Իսկ 15 երեխա ունեցող ընտանիքը` 100 500 դրամ։ Այս թանկացումների ֆոնին ինքներդ եզրակացություն արեք այդ գումարով քանի օր է հնարավոր երեխաներին պահել, նորմալ կերակրել, կոմունալներ վճարել։

12 երեխա ունեցող Բեժանյանները միայն մեկ երազանք ունեն. տեսանյութ

«Ես ձեռքերս ծալած չեմ նստում։ Անընդհատ կարճաժամկետ ինչ–որ գործեր եմ անում, օրավարձով տան մաքրություն եմ անում, բայց հիմա էլ հանրային տրանսպորտը չի գործում, իսկ տաքսիներով երթևեկելու գումար չունեմ։ Եթե պետությունն այս դժվարին պահին ինձ չի աջակցում, ապա թող թույլ տա հանրային տրանսպորն աշխատի ու իմ նման մարդիկ կարողանան աշխատանքի գնալ, որպեսզի օրվա հացի խնդիրը լուծեն»,-հուզմունքը զսպելով պատմում է մայրը։

У семьи Бежанян, состоящей из 12-й ребенок, нет квартиры - Sputnik Արմենիա
Երեխաները լացում են․ բազմազավակ ընտանիքները՝ առցանց ուսուցման և գոյատևելու մասին

Արցունքները զսպելով Թինիաթին վստահեցնում է, որ այսքան ժամանակ իր երեխաներին պահելու համար ոչ մեկից օգնություն չի խնդրել, բայց հիմա սեփական երեխաներին քաղցած տեսնել  չի կարողանում։ Ասում է` 5 օր է երեխաներին շաքարաջրով է պահում։

Թանիաթինը զոհված ազատամարտիկի դուստր է, տարիներ առաջ է ամուսնալուծվել , նախկին ամուսնու հետ կապն ամբողջովին կտրվել է։ Այժմ ապրում է վատառողջ մոր հետ, որն ամեն կերպ երեխաների խնամքն իր վրա է վերցնում, որպեսզի աղջիկն աշխատի։

Երեխաներից 4-ը դպրոցական են, բայց օնլայն դասերին չեն մասնակցում, որովհետև ինտերնետ կապն ակտիվացնելու համար օրական 100 դրամ է պետք, որը Թանիաթինի խոսոքով` մեկ հացի գումար է։

Երևանում կինը 12-րդ երեխային է լույս աշխարհ բերել. լուսանկարներ

Բազմազավակ մայրը դիմել է թաղապետարան,աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, պարետատուն, անգամ «Կարմիր խաչ», բայց բոլորը միաբերան կրկնում են, որ այս օրերին նրանց հավելյալ օգնություն չի հասնում, քանի որ կառավարության կողմից ընդունված որևէ աջակցության ծրագրի շահառու չեն հանդիսանում։

Ուրախ ու տխուր վերջաբանի փոխարեն. տան ամենակրտսեր ձագուկի ՝ փոքրիկ Դավիթի ծննդյան օրը մարտի 29-ինն է։ Նա այդ օրը 4 տարեկան է դարձել։ Մայրը տոնական տորթ չի կարողացել գնել որդու համար։ Դավիթը վստահ է` եթե տորթ չկա ու մոմերը չի փչել, ուրեմն դեռ մեկ տարով չի մեծացել։

Լրահոս
0