00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երեխաները լացում են․ բազմազավակ ընտանիքները՝ առցանց ուսուցման և գոյատևելու մասին

Բաժանորդագրվել
Հայաստանի համար դժվարին այս օրերին բազմազավակ ընտանիքներն ավելի վատ  կացության մեջ են հայտնվել։ Նրանց երեխաները համակարգչի բացակայության պատճառով չեն կարողանում օգտվել առցանց ուսուցումից։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik, Աստղիկ Սուքիասյան․ Արդեն երրորդ  շաբաթն է՝ Հայաստանի բոլոր դպրոցներն անցել են հեռավար ուսուցման, սակայն բազմաթիվ աշակերտներ ուսումնական գործընթացին չեն մասնակցում համակարգիչ կամ ինտերնետ կապ չունենալու պատճառով։ Եթե ընտանիքում դպրոցահասակ երեխաները 2-3-ն են, ապա որոշ դեպքերում տեխնիկայի պակասի խնդիրը հնարավոր է լուծել մայրիկի և հայրիկի ամարթֆոններով, իսկ ի՞նչ անեն բազմազավակ ընտանիքները, որոնք այս օրերին ոչ միայն առցանց ուսուցումն ապահովելու, այլև հացի խնդիր ունեն։

Открытие нового детского сада благотворительного фонда SOS - Детские деревни (21 мая 2019). Котайк - Sputnik Արմենիա
Իր օրենքներով ապրող բազմազավակ ընտանիքների գյուղը. ՍՕՍ-ում գերիշխում է սերը

Երանի Քանաքեռ համայնքում բնակվող Բեժանյանների բազմազավակ ընտանիքում ապրող 12 երեխաներից 8-ը դպրոցական են։ Տանը եղած 2 սմարթֆոներից մեկը հայրիկինն է, որը հիմնականում տանը չի լինում, քանի որ զբաղված է օրվա ապրուստ հոգալով։

«Երեխաների մեծ մասը ստիպված են լինում դասերը բաց թողել, քանի որ նրանց օնլայն պարապունքների ժամերը համընկնում են։ Երեխաները լավ սովորող են ու շատ են սրտնեղում, որ դասերից հետ են մնում։ Առանց ուսուցչի բացատրածի էլ շատ բան չեն հասկանում»,- ասում է ընտանիքի մայրը՝ Գոհարը։

Հակոբյանների բազմազավակ ընտանիքը ևս նախանձելի վիճակում չէ․ բազմանդամ ընտանիքի 11 երեխաներից 8-ը դպրոց են հաճախում, որոնցից 5-ը նաև երաժշտական դպրոց։

«Երեխաներս բացի դասերից, հետ են մնում նաև երաժշտության պարապունքներից, որոնք թեպետ օնլայն են անցկացվում, բայց տեխնիկայի բացակայության պատճառով չեն կարողանում մասնակցել»,- սրտնեղում է երեխաների հայրը՝ Վահրամ Հակոբյանը։

Բազմանդամ ընտանիքներում այս օրերին ամենաքննարկվող խնդիրը տարածված է նաև մարզերում․ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչ Սարգիս Գրիգորյանի 10 զավակներից դպրոց են հաճախում 7-ը։ Ընտանիքում միայն Սարգիսը հեռախոս ունի, որն էլ եթե տանը թողնի՝ գործ չի ունենա։ Նրա խոսքով՝ գյուղապետն իր անձնական համակարգիչն է փոխանցել ընտանիքին, բայց 7 երեխաներին մեկ համակարգիչը չի բավականացնում։

Сидячая забастовка семьи Саркисян перед зданием городской администрации (7 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Յոթ երեխաները փողոցում են հայտնվել․ Էջմիածնի քաղաքապետը կօգնի՞ բազմազավակ ընտանիքին

«Մեր տունը դարձել է իսկական կինոյի նկարահանման հրապարակ։ Երեխաներից մեկը նեղանում է, մեկի սիրտը լցվում է, լաց է լինում, թե դասերս չսովորեցի, մեկն էլ վիճում է բոլորի հետ, որ համակարգիչն իրեն տան, դաս անի»,-սրտնեղում է Սարգիսը։

Արարատի մարզի Այգավան գյուղում բնակվող Մելքոնյանների բազմազավակ ընտանիքում ևս նույն իրավիճակն է․ 15 երեխաներից 7-ը դպրոց են հաճախում, իսկ օնլայն ուսուցման կազմակերպման համար տանն ընդամենը մեկ սմարթֆոն կա, ինտերնետ կապն էլ թույլ է։

«Երեխաներն էլ, մենք էլ սթրեսի ենք ենթարկվում։ Երեխաները տեխնիկայի բացակայության պատճառով դասապրոցեսից հետ են մնում»,- նշում է ընտանիքի հայրը՝ Մարտիկ Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ համակարգչով ապահովելու խնդրով արդեն իսկ դիմել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, բայց դեռ արձագանք չկա։

Բազմազավակ ծնողներն ասում են՝ իրենց առնվազն 3-4 համակարգիչ է անհրաժեշտ, որ կարողանան ապահովել երեխաների առցանց ուսուցումը։

Խնդրի մասին զրուցեցինք նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ։ Փոխնախարարը հավաստիացրեց, որ տեղյակ են ընտանիքներում համապատասխան սարքավորումների բացակայության մասին և համակարգիչների հավաքագրման գործընթաց են սկսել։ Նրա խոսքով՝ իրենք ևս ամեն օր  բազմաթիվ էլեկտրոնային նամակներ և զանգեր են ստանում․ քաղաքացիներն ահազնագում են, որ կան ընտանիքներ, որտեղ դպրոցահասակ երեխաներից  բացի նաև ուսուցիչներ կան, որ դարձյալ անհրաժեշտ տեխնիկա չունեն։

Футбольный клуб Шитак передал администрации Ширака 150 компьютеров для малообеспеченных семей региона (1 апреля 2020). Гюмри - Sputnik Արմենիա
Շիրակում ավելի քան 150 աշակերտներ կապահովվեն համակարգչով և կմիանան հեռավար դասընթացին

«Մենք սկսել ենք այս համակարգչային սարքավորումների հավաքագրման գործընթացը, բայց հասկանում ենք, որ խնդրի ծավալը բավական մեծ է և այս ընթացքում  այլ լուծումներ ենք փնտրում։ Մասնավորապես, բանակցում ենք հեռահաղորդակցության ոլորտի օպերատորների հետ, որպեսզի կրթական այս հարթակներից օգտվելու  ծառայությունները լինեն շատ ավելի հասանելի, նաև հատուկ տարիֆի մասին ենք բանակցում։ Իսկ սարքավորումների պակասի հետ կապված խնդիրը փորձում ենք հնարավորինս շուտ լուծել»,- նշեց Անդրեասյանը։

Ըստ փոխնախարարի՝ երբ որոշակի քանակությամբ համակարգիչներ հավաքագրեն, դրանք մարզկենտրոններ կուղարկեն։ Համակարգիչները կբաշխվեն ըստ առաջնահերթությունների և նախապես իրականացված կարիքների գնահատման աղյուսակի։

Անդրեասյանը վստահեցնում է, որ բազմազավակ ընտանիքներն առաջնահերթ կապահովվեն անհրաժեշտ տեխնիկայով, սակայն արտակարգ դրության ավարտից հետո համակարգիչները նրանցից կվերցնեն և կհանձնեն դպրոցներին:

Ավելի քան 10 բազմազավակ ընտանիքների (որտեղ ապրում են 10 և ավելի երեխաներ) հետ զրույցի արդյունքում պարզեցինք նաև, որ վերջիններս արտակարգ դրության այս օրերին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից որևէ աջակցություն չեն ստացել։

Նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ կառավարության որոշմամբ  ներկայումս միայն հանրության աջակցության փաթեթներ են տրամադրում։

Внеочередное заседание правительства Армении (10 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ապրիլի 1-ից կառավարությունն աջակցություն կտրամադրի սոցիալապես անապահով խավերին ու բիզնեսին

«Եթե օրինակ բազմազավակ ծնողներից մեկն այս ընթացքում աշխատանքից ազատվել է, ապա աջակցություն կստանա, կամ եթե աշխատում է այնպիսի ոլորտում, որը տուժել է արտակարգ դրության այս օրերին, օգնություն կստանա, իսկ եթե գրանցված աշխատող չեն, ապա նման ընտանիքների համար դեռ չկա աջակցություն ։ Եթե լինի բազմազավակ ընտանիքներին աջակցելու  կառավարության որոշում, ապա մենք այն կկատարենք»,- պատասխանեց  Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով արտակարգ դրություն է սահմանվել մինչև ապրիլի 14–ը։

Լրահոս
0