00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեսպանությունը փորձում է լուծել Իսրայելում մնացած ՀՀ քաղաքացի 9 ուսանողի խնդիրները. ԱԳՆ

© Sputnik / Laura SarkisyanИерусалим
Иерусалим - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԳՆ–ից վստահեցնում են, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները, ԱԳՆ և պարետատունն ամբողջովին տիրապետում են ավելի քան 50 երկրում գտնվող մեր քաղաքացիների խնդիրների մասին տեղեկատվությանը:

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Մարտի 23-ից Իսրայելում ուսանող 9 ՀՀ քաղաքացիներ չեն կարողանում տուն վերադառնալ։ ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանում է տարածել։ 

Аэропорт Домодедово. Самолет. Дождь  - Sputnik Արմենիա
«Դոմոդեդովոյում» մնացած ՀՀ քաղաքացիների մի մասի գիշերակացի խնդիրը լուծվել է

«Ուսանողները տեղում ապահովվել էին կեցության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով, ինչպես նաև դեսպանության կողմից նրանց համար ձեռք էր բերվել դեպի Հայաստան ավիատոմս, ապահովվել տեղափոխումն օդանավակայան: Սակայն չվերթների չեղարկման և Իսրայելի կառավարության կողմից նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կիրառվող սահմանափակումների պատճառով հետաձգվել է մեր քաղաքացիների` Հայաստան վերադարձի իրականացումը: Դեսպանությունը մշտական կապի մեջ է ուսանողների հետ, և պարբերաբար քայլեր են ձեռնարկվում տեղում իրենց առջև ծառացող բոլոր խնդիրներին լուծումներ գտնելու ուղղությամբ», - հաղորդել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Կորոնավիրուսի համավարակի հետևանքով ավելի քան 50 երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիներ չեն կարողանում հայրենիք վերադառնալ։ Այնուամենայնիվ, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները, արտաքին գործերի նախարարությունը և պարետատունը լիովին տիրապետում են նրանց խնդիրների մասին տեղեկությանը, փոխանցում է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Վարակվածներին կտանեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ». թաղամասի բնակիչներն առիթ ունե՞ն վախենալու

Ըստ նրա՝ յուրաքանչյուր առանձին երկրի դեպքում աջակցության ձևը և ծավալը որոշվում է՝ հաշվի առնելով առողջապահական անվտանգության խնդիրները, առկա հնարավորությունները և կոնկրետ իրավիճակը: Վերջում Նաղդալյանը խնդրել է չտրվել նման դեպքերի շուրջ աժիոտաժ ստեղծելու և այն հատվածական շահերին ծառայեցնելու գայթակղությանը:

Վրաստանի հետ բանակցությունների արդյունքում Հայաստան կվերադառնան 31 քաղաքացիներ

Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը պետությունների կոչ է արել միավորվել վարակի դեմ ակտիվ պայքարի համար։ ԱՀԿ–ի վերջին տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով ավելի քան 1 մլն մարդ է վարակվել։
Տասնյակ երկրներում կարանտին է հայտարարված, հարյուրավոր երկրներում չեն աշխատում ավիաընկերությունները։

Լրահոս
0