Կորոնավիրուսով վարակված Չիլիի բնակչուհին փախել է հիվանդանոցից։ Սակայն նա իրավապահները հայտնաբերել են նրան բուժհաստատության մոտակայքում գտնվող շուկայում և ձերբակալել։
Ruptly-ն հայտնում է, որ շուկան ու դրա հարակից տարածքները փակել են սանիտարական մշակում ու ախտահանում անցկացնելու համար։
Հիմա Չիլիում կորոնավիրուսով վարակվածության ավելի քան 3000 դեպք կա, 16 մարդ արդեն մահացել է վարակից։
Այսօրվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 16 հազար 330–ի, մահացածներինը` 53 238–ի։ Բուժվել են 213 132–ը։
Նրանք շարունակում են ժպտալ․ ովքե՞ր են կորոնավիրուսի դեմ պայքարող հայ բուժաշխատողները