ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի –Sputnik. Հայաստանի 16 հյուրանոցներում ու հյուրատներում այսօր կան կորոնավիրուսի պատճառով մեկուսացվածներ, որոնց մի մասը թեթեև ընթացող հիվանդությունով, իսկ մյուսներն ուղղակի կոնտակտավորներ են: Կառավարության նիստից հետո մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս տվյալները հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ամեն հյուրանոցում ենթադրվում է անձնակազմ՝ համաճարակաբան, բժիշկներ, սպասարկող անձնակազմ: Ու այդ համակարգը շատ արագ է ծավալվում: Կարծես պատերազմական դրության ժամանակ, երբ որ թշնամուն դիմակայելու համար նոր ռեսուրսներ են մոբիլիզացվում»,- ասաց Թորոսյանը:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչն» ամբողջությամբ կծառայի որպես ինֆեկցիոն հիվանդանոց. Թորոսյան
Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնը բացառապես կորոնավիրուսի դեմ պայքարող հիվանդանոցի վերածելու որոշումը նույնպես Թորոսյանը բացատրեց պատերազմի տրամաբանությամբ՝ նշելով, որ դա արվում է մի կողմից «թշնամուն» դիմակայելու, մյուս կողմից՝ առողջապահության գործող համակարգի բնականոն աշխատանքը պահպանելու համար:
Նշենք, որ Հայաստանում այսօր կորոնավիրուսով հիվանդներին ընդունում են 9 հիվանդանոցներ՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, ոստիկանության հոսպիտալը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ծննդատան մասնաշենքը, Արտաշատի բժշկական կենտրոնը, Գյումրու և Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցները, Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը։
Ապրիլի 2. կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում հասավ 663-ի