ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն այս պահիդրությամբ խնդիրներ չի տեսնում, որովհետև ծիրանենիների փոշոտման գործընթացը վատ չի անցել։ Իսկ ինչ վերաբերում է ցրտահարություններին, ապա հիդրոմետծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ մինչև ապրիլի 10-ը ցրտահարություններ չեն լինի։
«Այդ դեպքում կարելի է գործնականորեն ասել, որ ծիրանի բերքը կփրկվի, և կանխատեսումներն իրականություն կդառնան։ Իսկ անձրևներն ու քամին օրինաչափ երևույթներ են տարվա տվյալ ժամանակաշրջանի համար։ Այս պահի դրությամբ անհանգստանալու հիմքեր չկան»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նախկին փոխնախարարը։
Նրա համոզմամբ` անձրևները չեն կարող խնդիրներ առաջացնել հատկապես այս ժամանակահատվածում։ Խնդիրներ սովորաբար լինում են մայիսի ընթացքում և հունիսի սկզբին, երբ սնկային հիվանդությունների համար առաջանում են բարենպաստ պայմաններ։
«Արարատյան հարթավայրում այժմ արդեն դեղձենին, սալորենին և մյուս կորիզավոր պտղատու ծառերն ակտիվ ծաղկման փուլում են։ Մի քանի օրից կծաղկեն նաև ընդավոր տեսակները։ Տեղումները հատվածական բնույթ են կրում և արդեն ծաղկած ծառերին շատ չեն վնասի։ Ճիշտ է, կա նաև քամի, բայց դրա դադարումից հետո սկսվում է մեղուների թռիչքը։ Չմոռանանք, որ փոշոտում լինում է նաև քամու միջոցով»,– նշեց նա։
Կառավարությունը պատրաստ է աջակցել բոլորին, բացի բանկերից ու խաղատներից
Պետրոսյանի դիտարկմամբ` այս պահին պտղատու այգիները ծխեցման միջոցով տաքացնելու անհրաժեշտություն առայժմ չկա։ Ըստ նրա` հիմա ուղղակի պետք է արագացնել աշխատանքները, հատկապես խաղողի այգիներում ավարտին հասցնել էտի և մոլախոտերի դեմ պայքարի աշխատանքները, քանի որ ուշացումն անթույլատրելի է, տարին առաջ է ընկել։ Շատ կարևոր է նաև Արարատյան հարթավայրի հացահատիկային ցանքերում իրականացնել մոլախոտային բույսերի դեմ պայքարի միջոցառումներ։