00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Գյուղատնտեսական վարկերի տոկոսները կզրոյացվեն»․ Փաշինյան

© Sputnik / Andranik Ghazaryan Премьер-министр Никол Пашинян раздает агитационные буклеты на проспекте Маштоца (29 февраля 2020). Еревaн
 Премьер-министр Никол Пашинян раздает агитационные буклеты на проспекте Маштоца (29 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կորոնավիրուսի պայմաններում երկրի տնտեսության զարգացման հեռանկարներին և այս ոլորտում կառավարության հետագա ռազմավարությանը։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ ասաց, որ կառավարության՝ կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարության մշակած գործողությունները բաժանված են երկու հիմնական ուղղությունների․ առաջինը կորոնավիրուսին վերաբերող հարցերի հրատապ քննարկումներն են, երկրորդը՝ տնտեսական հարցերին ռազմավարական մոտեցում ցուցաբերելը։

Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Տնտեսությունն աճում է, գյուղատնտեսությունը` անկում ապրում, խոպան գնացողները պակասել են. ԿԲ

ՀՀ վարչապետը հայտնեց, որ այս ուղղությամբ արդեն իսկ կայացրել են մի շարք կարևոր որոշումներ, որոնք առաջիկա շաբաթվա ընթացքում  կունենան իրենց «դե յուրե» ձևակերպումները։ Նա նշեց, որ կառավարությունը պատրաստվում է լայն աջակցություն ցուցաբերել Հայաստանի տնտեսությանը և տնտեսվարողներին։

«Մենք այսօր իսկ պատրաստում ենք փաթեթը, որպեսզի արտոնյալ վարկեր տրամադրենք այն ընկերություններին, որոնք կունենան աջակցության կարիք իրենց աշխատողների աշխատավարձերը վճարելու, իրենց հարկային պարտավորությունները կատարելու, հումք ներկրելու , արտադրությունը կազմակերպելու և ռազմավարական ներդրումներ կատարելու համար»,- շեշտեց վարչապետը։

Փաշինյանը գյուղատնտեսներին կոչ արեց լրջորեն խթանել գյուղատնտեսությունը, որպեսզի մեր գյուղատնտեսական աշխատանքները ոչ միայն ամբողջ ծավալով իրականացվեն, այլև ամեն ինչ անենք, որ նոր ներդրումներ լինեն գյուղատնտեսության ոլորտում և ավելի շատ մարդիկ ներգրավվեն այդ աշխատանքներում։

Կառավարությունը 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը. Փաշինյան

«Մենք պատրաստվում ենք բոլոր գյուղատնտեսական վարկերի տոկոսները զրոյացնել։ Այս ոլորտում ունենք տարբեր զարգացման ծրագրեր, մասնավորապես՝ կաթիլային ոռոգում, խելացի անասնագոմեր, այգիների տնկում, ջերմոցային տնտեսություններ և այս ճգնաժամի պայմաններում ևս մեկ-երկու ծրագիր կավելացնենք»,- նշեց Փաշինյանը։

Անդրադառնալով կորոնավիրուսի պատճառով գործազուրկ դարձած քաղաքացինրին, վարչապետը հավաստիացրեց, որ նրանց համար նոր սոցիալական աջակցության փաթեթ կմշակեն, որը կլինի գործող «Փարոս» համակարգի ենթաճյուղերից մեկը։ Աշխատանք փնտրողների համար ևս կլինեն սոցիալական փաթեթներ, որպեսզի նրանք ևս կարողանան հաղթահարել առաջացած դժվարությունները։

Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Տնտեսությունն աճում է, գյուղատնտեսությունը` անկում ապրում, խոպան գնացողները պակասել են. ԿԲ

Փաշինյանը չմոռացավ ևս մեկ անգամ հիշեցնել, որ կորոնավիրուսով վարակվելու և բարդացումների առումով առավել խոցելի են բարձր տարիքային խմբի անձինք։ Նա ընդգծեց, որ այժմ մեր մեծագույն խնդիրը ոչ այնքան վիրուսի տարածումը կանխարգելելն է, որքան վարակվածներին փրկելը, որ մահեր չունենանք, կամ դրանք հասցնենք նվազագույնի։

«Քանի որ կա տարածված կարծիք, որ կորոնավիրուսը վտանգավոր է հատկապես 75-ից բարձր տարիքի մարդկանց կյանքի համար, ապա պետք է անենք ամեն ինչ, որպեսզի մեր ծնողները, տատիկները, պապիկները հնարավորինս պաշտպանված լինեն կորոնավիրուսով վարակվելուց»,- ասաց նա։

«Այս անորոշությունը մեզ համար նոր հնարավորություն է բացելու». Փաշինյան

Վարչապետը ևս մեկ անգամ հայտարարեց, որ փոստային բաժանմունքներում թոշակառուների կուտակումներից խուսափելու համար կառավարությունը որոշել թոշակները հասցնել բոլոր այն թոշակառուների բնակարաններ, որոնք իրենց հասանելիք գումարը ստանում են կանխիկ եղանակով և առձեռն հանձնել դրանք։

 

 

Լրահոս
0