ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Կորոնավիրուսի պատճառով հետաձգված ֆուտբոլի մրցաշրջանը կարող է վերսկսվել մայիսի կամ հունիսի սկզբին կամ հունիսի վերջին՝ կախված ՀՀ տարածքում արտակարգ դրության հնարավոր ավարտից: Որոշումը կայացվել է ՀՖՖ այսօրվա նիստում:
Չնայած նրան, որ ՀՖՖ-ն ստեղծված իրավիճակում չի կարողանում կատարել բարձրագույն խմբի առաջնության և VBET գավաթի խաղարկության հովանավորների նկատմամբ պարտավորությունները, ֆեդերացիան որոշել է VBET գավաթի խաղարկության հովանավորչական պայմանագրերով նախատեսված գումարները՝ ընդհանուր առմամբ 20 500 000 ՀՀ դրամ, յուրաքանչյուր ակումբին փոխանցել` այս պահի դրությամբ խաղարկությունում մասնակցած փուլերի չափաքանակով: Միևնույն ժամանակ բարձրագույն խմբի թիմերին փոխանցվելու է նաև բարձրագույն խմբի հովանավորչական և կենտրոնացված հեռարձակման պայմանագրերով նախատեսված գումարների երկրորդ մասը՝ յուրաքանչյուր ակումբին 3 500 000 ՀՀ դրամ:
Անկասկած տիրող իրավիճակում սա համարյա բոլոր ակումբների համար ինչ- որ ելք է: Չէ, որ թիմերը հանդիպումներ չեն անցկացնում, ու հնարավոր էլ չէ խոսել որևէ ակումբի ֆինանսական հաջողությունների մասին: Հատկացված գումարները կարող են ծառայել թեկուզ ֆուտբոլիստների աշխատավարձերը փակելու համար:
«Մարդկային կյանքի հետ ոչ ոք իրավունք չունի խաղալու». օլիմպիականները` Տոկիո 2020-ի մասին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքն էլ տեղեկացնում է, որ 2020 թվականի մարտից-հունիս ծրագրավորված բոլոր հանդիպումները` տարբեր տարիքային հավաքականների մասնակցությամբ, հետաձգվել են, ու կայանալու են 2020 թվականի հոկտեմբերին: Միևնույն ժամանակ հետաձգվել են հավաքականների միջև նախատեսված ընկերական հանդիպումները, որոնց անցկացման ձևաչափն ու ժամկետները քննարկվելու են մոտ ապագայում:
Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանո ներք անցկացվող բոլոր մրցաշարերը դադարեցվել են մարտի 14-ից:
Ֆուտբոլի եվրոպական գերատեսչությունը՝ ՈւԵՖԱ-ն, իր հերթին, իր անդամ 55 երկրների ֆուտբոլային ասոցիացիաների հետ տեսաքննարկման ընթացքում խնդրել է բոլորին կորոնավիրուսի համաճարակի պատճառով դադարեցված ներքին առաջնությունները հնարավորության դեպքում ավարտին հասցնել մինչև 2020 թվականի օգոստոսի 3-ը, թեկուզ առանց երկրպագուների:
«Փոքր ժեստերը միավորում են մեզ». Մխիթարյանը միացել է կորոնավիրուսի դեմ պայքարի կոչին
Convid 19-ի համաճարակի պատճառով 2019/20 թ.թ. ընդահտված մրցաշրջանը չեղարկելու մասին առաջարկը չի ընդունվել ՈւԵՖԱ-ի կողմից: Որպեսզի դա հնարավոր լինի ֆուտբոլային գերատեսչությունը հետաձգել է անորոշ ժամանակով Չեմպիոնների և Եվրոպայի լիգաների 2020/21 թվականների խաղարկության մեկնարկը:
Միևնույն ժամանակ արդեն հայտնի է, որ հետաձգվել է Եվրո-2020-ը, ինչպես նաև Եվրոպայի 2020 թվականի առաջնության փլեյ օֆի հանդիպումները, որոնք կայանալու էին հունիսին։