00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մհեր Գրիգորյանը ռուսական կողմին առաջարկում է գազի գնի նվազեցման շուրջ բանակցություն սկսել

© Sputnik / Aram NersesyanВице-премьер Армении Мгер Григорян на совместном заседании контрольных палат стран Евразийского союза (28 ноября 2019). Еревaн
Вице-премьер Армении Мгер Григорян на совместном заседании контрольных палат стран Евразийского союза (28 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փոխվարչապետը գազի գնի փոփոխության վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին նամակ է գրել «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Газозаправочная станция - Sputnik Արմենիա
Խափանումներ դեպի Հայաստան հեղուկ գազի մատակարարման հարցում. խնդիրն արդեն լուծվե՞լ է

«Արդեն ակնհայտ է, որ կորոնավիրուսի հետևանքները բացասական ազդեցություն կունենան մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման վրա և դա կհանգեցնի էներգառեսուրսների սպառման ծավալի անկմանը: Մենք, իհարկե, ամեն կերպ կխթանենք արտադրության և սպառման աճը, բայց նշված միջոցառումների արդյունավետության համար անհրաժեշտ է ապահովել մրցակցային միջավայր: Մենք բոլորս հասկանում ենք, որ Հայաստանում գազի գինը այս իմաստով ունի մեծ նշանակություն: Մենք նաև հասկանում ենք, որ մեր երկրների բարեկամական հարաբերությունների մասշտաբներն ու մակարդակը թույլ են տալիս մեզ և պահանջում են մեզնից ժամանակին բարձրացնել և քննարկել մեր երկրների՝ այդ թվում առևտրատնտեսական համագործակցության կայուն զարգացման համար համակարգային նշանակություն ունեցող հարցեր»,– գրել է փոխվարչապետը:

Գրիգորյանը նշել է` հաշվի առնելով կանխատեսումներն ու համաշխարհային շուկաներում էներգառեսուրսների, այդ թվում՝ նավթի և գազի գների հետ կապված ընթացիկ իրավիճակը` նպատակահարմար ենք համարում սկսել նոր բանակցություններ Հայաստանի Հանրապետություն մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ:

«Մասնավորապես, մենք պատեհաժամ ենք համարում Հայաստանի և Վրաստանի սահմանին հազար խորանարդ մետրի համար գազի գինը նվազեցնելու, ինչպես նաև գազի համար վճարումը ազգային արժույթով կատարելու վերաբերյալ կանոն սահմանելու հարցերի քննարկումը»,– նշված է նամակում:

Հիշեցնենք` 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի համար ռուսական գազի գինը պահպանվել է 2019 թվականի մակարդակում ՝ հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար՝ 2018 թվականի 150 դոլարի փոխարեն։ Ընդ որում, Հայաստանի ներսում սպառողների համար սակագներն արդեն երկրորդ տարին է` չեն փոխվում. տնային տնտեսությունների համար գազի գինը նախկինի պես կազմում է 139 հազար դրամ (հազար խորանարդ մետրի դիմաց) կամ մոտավորապես 290 դոլար:

Արտակարգ ռեժիմում Հայաստանն անջուր ու անլույս չի մնա. նրանք աշխատում են, որ դուք մնաք տանը

Նավթի գները 30%–ով նվազեցին, երբ մարտի 6-ին ՕՊԵԿ–ի երկրները չկարողացան պայմանավորվածություն ձեռք բերել ո՛չ արդյունահանման կրճատման վերաբերյալ գործարքի պարամետրերի փոփոխման, ո՛չ էլ դրա երկարացման շուրջ։ Նավթի գների անկման ֆոնին աճեց ռուբլու նկատմամբ դոլարի և եվրոյի փոխարժեքը։ Նավթի գների ներկայիս անկումը ամենառեկորդայինն է 1991 թվականից ի վեր (Պարսից ծոցում պատերազմի ավարտից հետո)։

 

Լրահոս
0