ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի- Sputnik. Մահացել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը: Նա 50 տարեկան էր։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մամուլի խոսնակ Վահագն Զաքարյանը։
Սարդարյանը մահացել է երեկ` մարտի 31-ին: Որոշ լրատվամիջոցների տվյալներով` նրա մահվան պատճառը երկկողմանի թոքաբորբն է։
Կորոնավիրուսից մահացել է ֆրանսիահայ հայտնի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը
Երգչախմբի անդամները վերջին անգամ օպերային թատրոնում են եղել և նրան հանդիպել են մարտի 13-ին:
Թատրոնի ամբողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում Աննա Սարդարյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին:
Աննա Սարդարյանը ծնվել է 1969թ.–ին, Երևանում։ Մինչև օպերայի և բալետի թատրոնում աշխատելը Սարդարյանը երգել է Հայաստանի հանրային ռադիոյի կամերային երգչախմբում։