ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Մահացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը` Արիանա Կաոիլին։ Տեղեկությունը Twitter–ի իր էջում հրապարակել է Արոնյանը։
«Ես խոսքեր չունեմ՝ արտահայտելու տխրությունս` իմ կնոջ ՝ Արիանանի մահվան կապակցությամբ: Նա խելացի, աշխատասեր և ուրախ անձնավորություն էր, որն ապրում էր գեղեցիկ կյանքով ...Սիրում եմ քեզ, իմ քաղցրիկ, ննջիր խաղաղությամբ»,-գրել է Արոնյանը։
I have no words to express the grievance over my wife Arianne's death. She was intelligent , hard working and joyous person that lived a beautiful life...
— Levon Aronian (@LevAronian) March 30, 2020
I love you honeybun, sleep tight....
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարտի 30–ին Արիանա Կաոիլիի առողջական վիճակը կտրուկ վատացել էր։
«Գիտեինք, որ երկուսդ էլ հանձնվող տեսակ չեք». նախագահը և վարչապետը ցավակցել են Արոնյանին
Կաոիլիին նորից վերակենդանացման բաժանմունք էին տեղափոխել, քանի որ նրա թոքերի հետ կապված խնդիրներ էին առաջացել։
Հիշեցնենք, որ մարտի 14-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Արոնյանի կինը «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում բախվել էր բետոնե հենասյանը: Փրկարարները դժվարությամբ, հատուկ տեխնիկա օգտագործելով են կարողացել Արիանային դուրս բերել ավտոմեքենայից: Նա ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:
Շախմատի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանն ու ֆիլիպինուհի Արիանա Կաոիլին ամուսնացել են 2017–ի սեպտեմբերի 30-ին։ Նրանց պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Սաղմոսավանքում։
«Մեծ է կորուստը»․ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լևոն Արոնյանին