ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ի ժամը 08:20-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։
ԱԻՆ–ը միաժամանակ հայտնում է, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։
«Մնացեք տանը, որ մամաս շուտ գա տուն». Մասիսի բժիշկների երեխաների հուզիչ ֆլեշմոբը