ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. 76-ամյա ֆրանսիահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը, որի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել, մահացել է։ Տեղեկությունը հայտնում է LePoint.fr–ը։
«Դևեջյանը մահացել է գիշերը, նա վարակվել էր կորոնավիրուսով, ինչի համար էլ վերջին օրերին հոսպիտալացվել էր»,–գրում է կայքը։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 76-ամյա ֆրանսիահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել։
Դևեջյանը ծնվել է Ֆրանսիայում։ Նրա մայրը ֆրանսուհի է, իսկ հայրը Ցեղասպանության ժամանակ Օսմանյան կայսրությունից գաղթած հայ է։
Դևեջյանն ակտիվորեն զբաղվում էր Ֆրանսիայի քաղաքական կյանքով։ 2002 թվականին նշանակվել է տեղական ինքնակառավարման հարցերի նախարար, 2004 թվականին զբաղեցրել է Ֆրանսիայի արդյունաբերության նախարարի պորտֆելը, նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի մտերիմներից էր։
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը COVID-19-ը հայտարարել է համավարակ։
Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվն ավելանում է. վարակվածներն արդեն 424 են